Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետարանը, աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարում է մրցույթ

 

 
    ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետարանը, աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարում է մրցույթ, որն անցկացվելու է թեստավորման և հարցազրույցի փուլերով:
    Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնողներից պահանջվում է.
    Բարձրագույն կրթություն, աուդիտի ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական գործնեության փորձ, վերահսկողական ծառայությունների, վերաստուգող հանձնաժողովի անդամի առնվազն երեք տարվա փորձ, քաղաքացիական և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու փորձ, ՀՀ Սահմանադրության, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚, ՙՀաշվապահական հաշվառման մասին՚, ՙԱուդիտորական գործնեության մասին՚, ՙՆերքին աուդիտի մասին՚ ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, ունենա համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, տիրապետի առնվազն մեկ օտար լեզվի:
    Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` դիմում մրցութային հանձնաժողովի անունով (Ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս), կրթության մասին վկայականի, անձնագրի պատճենները`բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար` նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, 3x4 չափսի երկու լուսանկար:
    Մրցույթին մասնակցելու համար դիմորդը փաստաթղթերը հանձնում է անձամբ, ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, Մարտունու քաղաքապետարանում կամ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում, մինչև 2013 թվականի մայիսի 3-ը:
    Մրցույթը կայանալու է 2013 թվականի մայիսի 6-ին ժամը 11-ին Մարտունու քաղաքապետարանում (ք. Մարտունի, Շահումյան 2):
   Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմ կամ զանգահարել 4-11-56 հեռախոսահամարով:

Հայտարարված է` 04.04.2013

Վերջին ժամկետը` 03.05.2013

Պատասխանատու անձ` Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմ
Հասցե` ք. Մարտունի, Շահումյան 2
Հեռ.` 0 262 4-11-56



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39