Տպել
Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՀՀ Գեղարուքնիքի մարզի Մարտունու քաղաքպետարանը, աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման առանձնացված ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարում է մրցույթ
ՀՀ Գեղարուքնիքի մարզի Մարտունու քաղաքպետարանը, աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման առանձնացված ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարում է մրցույթ, որն անցկացվելու է թեստավորման և հարցազրույցի փուլերով: ՀՀ Գեղարուքնիքի մարզի Մարտունու քաղաքպետարանը, աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման առանձնացված ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարում է մրցույթ, որն անցկացվելու է թեստավորման և հարցազրույցի փուլերով:
Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնողներից պահանջվում է.
Բարձրագույն իրավաբանական կամ իրավագիտական կրթություն, ՔԿԱԳ ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական գործնեության փորձ, համայնքային ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն հինգը տարվա համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության ստաժ, ՀՀ Սահմանադրության, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքների, ՔԿԱԳ առանձնացված ստորաբաժանման կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, ունենա համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, տիրապետի առնվազն մեկ օտար լեզվի: Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` դիմում մրցութային հանձնաժողովի անունով (Ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս), կրթության մասին վկայականի, անձնագրի պատճենները`բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար` նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, 3x4 չափսի երկու լուսանկար: Մրցույթին մասնակցելու համար դիմորդը փաստաթղթերը հանձնում է անձամբ, ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, Մարտունու քաղաքապետարանում կամ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում, մինչև 2013 թվականի մայիսի 3-ը:
Մրցույթը կայանալու է 2013 թվականի մայիսի 6-ին ժամը 11 00-ին Մարտունու քաղաքապետարանում (ք. Մարտունի, Շահումյան 2):
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմ կամ զանգահարել 4-11-56 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 04.04.2013
Վերջին ժամկետը` 03.05.2013
Պատասխանատու անձ` Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմ
Հասցե` ք. Մարտունի, Շահումյան 2
Հեռ.` 0 262 4-11-56