Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի թափուր պաշտոնի համար /պաշտոնի ծածկագիր 2.1-4/

 

          Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմի  ներքին աուդիտի բաժնի պետի թափուր պաշտոնի համար /պաշտոնի ծածկագիր 2.1-4/:
          Մրցույթին մասնակցելու համար պետք է ունենալ.
ա/  բարձրագույն կրթություն, համայնքային կամ  քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա  աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի  աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչ  2010թ. հունվարի 1-ը համայնքային ծառայության  պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար  պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ
բ/  <<Համայնքային ծառայության մասին>>,  <<Տեղական ինքնակառավարման մասին>>,
<<Կրթության մասին>>,  <<Իրավական ակտերի մասին>>,  <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Ներքին աուդիտի մասին>>   ՀՀ օրենքների և բաժնի պետի լիազորությունների հետ  կապված այլ իրավական ակտերի և անհրաժեշտ տեղեկատվության իմացություն, 
գ/  Համակարգչով և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու իմացություն,
դ/   Ռուսերենի կամ մեկ այլ օտար լեզվի  /կարդալու և բացատրվելու/  տիրապետում
         Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2013 թվականի ապրիլի 5-ը ներառյալ:  
         Մրցույթը կկայանա 2013 թվականի ապրիլի 20-ին ժամը 1100-ին Ճամբարակի քաղաքապետարանի N 8 սենյակում:
         Փաստաթղթերի ներկայացման վայրը` Ճամբարակի քաղաքապետարան  
հեռ. 0265-2-22-55, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետարան, 2-րդ հարկ, աշխատակազմի
         Տարածքային կառավարման վարչություն, հեռ. 0264 2-23-32:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Հայտարարված է` 20.03.2013

Վերջին ժամկետը` 05.04.2013

Պատասխանատու անձ` Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմ
Հասցե` ք.Ճամբարակ
Հեռ.` 0265-2-22-55, 0264 2-23-32



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52