Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի գյուղապետարանի աշխատակազմի 1-ին կարգի մասնագետի (ծածկագիր 3.2-2) և 2-րդ կարգի մասնագետի (ծածկագիր 3.3-2) թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի գյուղապետարանի աշխատակազմի 1-ին կարգի մասնագետի (ծածկագիր 3.2-2) և 2-րդ կարգի մասնագետի (ծածկագիր 3.3-2) թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ:
Ներկայացվող պահանջներն են`
Առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի, իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում , համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթը կկայանա 25.03.2013թ., ժամը 15.00-ին, Սարուխանի գյուղապետարանի վարչական շենքում:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-12:30, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 10.03..2013թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնների անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Սարուխանի գյուղապետարանի աշխատակազմ, (ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Սարուխան, Սարուխանի գյուղապետարանի վարչական շենք:)
Հայտարարված է` 04.03.2013
Վերջին ժամկետը` 10.03.2013
Պատասխանատու անձ` Սարուխան գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Սարուխան