Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքարի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարի (1.2-1) համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի  Գեղաքարի  գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարի (1.2-1) համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին
Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Գեղաքար  գյուղապետարան
«Համայնքային ծառայության մասինե ՀՀ օրենքի 14-րդ հոդված
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության ` Գեղաքարի  գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարի (1.2-1) համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին
Հայաստանի Հանրապետության Գեղաքար  գյուղական համայնքի /այսուհետ` Համայնք/ ղեկավարը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության ` Գեղաքար   գյուղապետարանի աշխատակազմի /այսուհետ` Աշխատակազմ/ հետևյալ համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար.
Հայաստանի Հանրապետության Գեղաքար  գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար
(ծածկագիր 1.2-1)
Կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը, ապահովում է Աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը. Համայնքի ավագանու նիuտերի նախապատրաuտումը, արձանագրումը և նիuտին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը, համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը: Օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է Համայնքի զինապարտների գրանցամատյանը, uահմանված դեպքերում և կարգով մաuնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին, իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է.
Բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասինե, «Տեղական ինքնակառավարման մասինե, «Իրավական ակտերի մասին, «Զինապարտության մասին Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 17-ի «Նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման կարգը հաստատելու մասինե N282 որոշման, Աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2013 թվականի  փետրվարի 12-ը, մինչև ժամը 18.00-ը:
Մրցույթը կայանալու է փետրվարի 28-ին ժամը 10:00-ին:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները փաստաթղթեր հանձնելու, լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել  Գեղաքար գյուղապետարանի աշխատակազմ (հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղաքար կամ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հասցե՝  ք. Գավառ, մարզպետարանի շենք) :

Հեռ.  0264-2-23-32

                                                                                                                                        

Հայտարարված է` 01.02.2013

Վերջին ժամկետը` 12.02.2013

Պատասխանատու անձ` Գեղաքարի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Գեղաքար կամ ք. Գավառ, կենտրոնական հրապարակ 7, մարզպետարանի շենք
Հեռ.` 0264-2-23-32



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39