Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր 3.2-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ  համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր 3.2-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
 Առաջին կարգի մասնագետը՝
ա/ ապահովում է մուտքագրված հարկերի, տուրքերի, վարձավճարների մուտքագրումը, դրանց գրանցման շարժը, վարում է գանձումների եւ առաքումների շրջանառությունը,
բ/ իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է ՏԻՄ-ի եւ ենթակա կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հետ կապված հաշվետվությունների հավաքումը, ստուգում եւ ամփոփում է տեղեկատվությունները եւ դրանք հանձնում  ղեկավարին,
գ/ իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է աշխատակազմի եւ ՏԻՄ-ին ենթակա կառույցների աշխատողների աշխատավարձերի եւ մյուս ֆինանսական ծախսերի համար նախատեսված գումարների վճարման փաստաթղթերի նախապատրաստման, վճարման եւ դրանց շարժի գործը:
դ/ իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է հաշվետվություններ, ստուգում եւ ամփոփում է վճարները, վարում է դրանց գրանցումը, կազմում է յուրաքանչյուր եռամսյակի եւ տարվա գործերը,
ե/ կատարում է քարտուղարի հանձնարարությունները՝  ժամանակին եւ պատշաճ որակով,
զ/ ապահովում է փաստաթղթային շրջանառությունը եւ լրացնում համապատասխան փաստաթղթեր:
 Վերոնշյալ պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն:
 Սույն պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության եւ իրենց լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
 Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝
 դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի՝ դիպլոմ/ներ/ի, վկայական/ներ/ի, անձնագրի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար՝ նաեւ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար՝ 3x4 չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ 2013թ. փետրվարի 15-ը, ժամը 18-ը, Ազատի գյուղական համայնքի կամ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմերում: Մրցույթը կայանալու է 2013 թվականի մարտի 4-ին, ժամը 12-ին, Ազատի գյուղապետարանում: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Ազատի գյուղապետարանի աշխատակազմ:

 

 
                                                                  

Հայտարարված է` 01.02.2013

Վերջին ժամկետը` 15.02.2013

Պատասխանատու անձ` Ազատի գյուղական համայնքի կամ մարզպետարանի աշխատակազմեր
Հասցե` գյուղ Ազատ կամ ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7, մարզպետարանի շենք
Հեռ.` 093-69-23-23



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52