Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ախպրաձորի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Ախպրաձորի գյուղապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի /ծածկագիր 3.2-1/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ախպրաձորի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Ախպրաձորի գյուղապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի /ծածկագիր 3.2-1/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
ա. կազմում է աշխատակազմի և համայնքային ենթակայության տակ գտնվող հիմնարկների (մշակույթի տուն, մսուր-մանկապարտեզ գրադարան և այլն) հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, վարում է այդ գործընթացը, հավաքում է հաշվետվությունները, ստուգում դրանք և ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում Աշխատակազմի քարտուղարին:
բ. իրականացնում է աշխատակազմի և համայնքային ենթակայան կազմակերպությունների պահպանման ծախսերի նախահաշիվներով նախատեղված դրամական միջոցների վճարման փաստաթղթերի պատրաստաման, գանձապետական բաժանմունքից դրանց փոխանցման գործը,
գ. կազմում է ՏԻՄ-ի նրան ենթակա կազմակերպությունների տարեկան բյուջեները, դրամական մուըքերի աղբյուրները,
դ. նախապատրաստում է համայնքի բյուջեով նախատեղված ֆինանսավորման յուրաքանչյուր ամսվա վճարման հայտերը, կազմում է բյուջեի կատարման հետ կապված հաշվետվությունները, ներկայացնում քարտուղարին համապատասխան կազմակերպություններ ուղարկելու համար,
ե. վարում է իր իրավասությանը վերաբերվող ֆինանսական և այլ փաստաթղթերի շրջանառություն, դասակարգման և արխիվացման գործընթացը, կատարում է բյուջեի եկամուտների ու ծախսերի վերլուծություն, առաջադրանքների ու փաստացի կատարողականի ամփոփում և ներկայացնում է անմիջական ղեկավարին,
զ. ուսումնասիրում է բյուջեի հաշվապահական հաշվառման հետ կապված նորմատիվ օրենսդրական ակտերը, դրանցում կատարված փոփողությունները,
է. կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
ը. ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում է համապատասղան փաստաթղթերը.
թ. հետևում է քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է իր անմիջական ղեկավարին.
ժ. իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ի. իրականացնում է քաղաքացիների հերթագրում` քարտուղարի մոտ ընդունելության համար.
լ. քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
խ. քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայսատանի Հանրապերության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
ծ. իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջին կարգի մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը
Դիմում մրցույթային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար` անձնագրի պատճեն բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճեները բնօրինակի հետ միասին և մեկ լուսանկար 3X4 չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից: Ախպրաձորի գյուղապետարանի կամ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում, մինչև 2013թ. փետրվարի 14-ը, մրցույթը կայանալու է 2013թ. մարտի 1-ին Ախպրաձորի գյուղապետարանում:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Ախպրաձորի գյուղապետարանի աշխատակազմ:
Հայտարարված է` 01.02.2013
Վերջին ժամկետը` 14.02.2013
Պատասխանատու անձ` Ախպրաձորի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` Ախպրաձորի գյուղապետարանի կամ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ
Հեռ.` 093-66-50-16