Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ գյուղապետի աշխատակազմի գլխավոր մասնագետի /Ծածկագիր`2.3-1/թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Ծովագյուղի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ գյուղապետի աշխատակազմում համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Գյուղապետի աշխատակազմի գլխավոր մասնագետ /Ծածկագիր`2.3-1/:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է
գ բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ
վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
<<Համայնքային ծառայության>>, << Տեղական ինքնակառավար-ման մասին>>, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ անհրաժեշտ տեղեկատվությանը տիրապետելու ունակություն.
գ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
գ ռուսերենին ազատ տիրապետելու ունակություն:
Մրցութը կանցկացվի 04.03.2013թ` ժամը 12:00-ին, գյուղապետարանում:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- դիմում` մրցութային հանձնաժողովի անունով/ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի` դիպլոմի/ների/, վկայականի/ների/, անձնագրի պատճենները` բնօրինակի հետ միասին
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին
- մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 13.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, գյուղապետարանում և Գեղարքունիքի մարզպետարանում /ք. Գավառ, Գրիգոր Լուսավորիչ 36/: Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏՆ Է` 15.02.2013թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունները ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել գյուղապետարանի աշխատակազմ /հեռ. 6-09-87/ և Գեղարքունիքի մարզպետարան :
Հայտարարված է` 01.02.2013
Վերջին ժամկետը` 15.02.2013
Պատասխանատու անձ` Ծովագյուղի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Ծովագյուղ և ք.Գավառ, Կենտրոնական հրապարակ 7, մարզպետարանի շենք
Հեռ.` /հեռ. 6-09-87/