Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի առաջատար մասնագետ / Ծածկագիր` 3.1-13 /


Սևանի քաղաքապետարանը  հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի  աշխատակազմում համայնքային ծառայության
թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Քաղաքապետարանի  աշխատակազմի ճարտարապետա-շինարարական
բաժնի առաջատար մասնագետ
/ Ծածկագիր` 3.1-13 /

1. Զբաղվում է  ք. Սևան, Գագարին գյուղի քաղաքաշինական և  կոմունալ  տնտեսության  հարցերով
2. իրականացնում  է  հանձնարարված  բնագավառներից   հարկերի  հավաքագրումը,
3. Իրականացնում  է   պաշտոնի  անձնագրով  սահմանված  այլ  լիազորություններ:
 Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
Ֆ առնվազն միջնակարգ կրթություն,
Ֆ իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում  կողմնորոշվելու  ունակություն,
Ֆ անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
Ֆ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու        ունակություն:

 Մրցույթը կանցկացվի  27.02.2013թ. ` ժամը 12:00-ին, քաղաքապետարանում / ք. Սևան, Նաիրյան 164 /

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Ֆ դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/
Ֆ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/, անձնագրի պատճենները` բնօրինակի հետ միասին
Ֆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին
Ֆ մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:
 ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
 Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 13.00-ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից, քաղաքապետարանում / ք. Սևան, Նաիրյան 164 / և ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, մարզպետարանում / Գրիգոր Լուսավորչի 36 /  :
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏՆ Է`    11.02.2013թ.
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ / ք. Սևան, Նաիրյան 164, հեռ. 2-63-44 / և
 ք. Գավառ, մարզպետարան:

 

Հայտարարված է` 01.02.2013

Վերջին ժամկետը` 11.02.2013

Պատասխանատու անձ` ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Հասցե` ք. Սևան, Նաիրյան 164 / և ք. Գավառ, մարզպետարանի շենք
Հեռ.` 0261 2-63-44



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06