Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և բյուջեի եկամուտների գանձումների բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի համար / Ծածկագիր` 2.3-5 /

Սևանի քաղաքապետարանը  հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի  աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Քաղաքապետարանի  աշխատակազմի առևտրի, սպասարկումների
և բյուջեի եկամուտների գանձումների բաժնի գլխավոր մասնագետ
/ Ծածկագիր` 2.3-5 /

1. Ապահովում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողատեսքերի վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրումը, մասնակցում է ՀՀ հողային օրենսդրությամբ սահմանված կարգով հողերը վարձակալության տրամադրման, նվիրման կամ օտարման գործընթացներին, աճուրդային և մրցութային հանձնաժողովների աշխատանքներին, իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ նպաստում է հողի վարձավճարի բազայի ձևավորմանը, ինչպես նաև դրանց գանձումների գործին,
2. իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
 Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ  կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև  2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
- «Համայնքային ծառայության մասինե, «Տեղական ինքնակառավարման մասինե, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում  կողմնորոշվելու ունակություն,
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

Մրցույթը կանցկացվի 27.02.2013թ.`  ժամը 12:00-ին, քաղաքապետարանում / ք. Սևան, Նաիրյան 164 /

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Ֆ դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/
Ֆ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/, անձնագրի պատճենները` բնօրինակի հետ միասին
Ֆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին
Ֆ մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:
 ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
 Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 13.00-ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից, քաղաքապետարանում / ք. Սևան, Նաիրյան 164 / և ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, մարզպետարանում / Գրիգոր Լուսավորչի 36 /  :
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏՆ Է`  11.02.2013թ.
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ / ք. Սևան, Նաիրյան 164, հեռ. 2-63-44 / և  ք. Գավառ, մարզպետարանի շենք:


 

Հայտարարված է` 01.02.2013

Վերջին ժամկետը` 11.02.2013

Պատասխանատու անձ` ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Հասցե` ք. Սևան, Նաիրյան 164, և ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7, մարզպետարանի շենք
Հեռ.` հեռ. 2-63-44



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52