Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի /ծածկագիր` 2-1-4/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի /ծածկագիր` 2-1-4/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է
ա/ ֆինանսատնտեսագիտական կամ իրավաբանական մասնագիտական կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքացիական կամ հայեցողական պաշտոններում առնվազն մեկտարվա աշխատանքային ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2010 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարի պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
բ/ ունի ”Համայնքային ծառայության մասին”, ”Տեղական ինքնակառավարման մասին”, “Իրավական ակտերի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև` տրամաբանելու տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվության.
դ/ ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղղթերը ներկայացնելիս/
Դիպլոմի /վկայականի/, անձնագրի պատճենները` բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար` 3 X 4 չափսի:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2013 թվականի փետրվարի 2-ը ժամը 18օօ Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմում:
Մրցույթը կկայանա փետրվարի 17-ին, ժամը 11օօ-ին Ճամբարակի քաղաքապետարանում:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմ:
Հայտարարված է` 24.01.2013
Վերջին ժամկետը` 02.02.2013
Պատասխանատու անձ` Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմ
Հասցե` քաղաք Ճամբարակ