Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի գյուղապետարանը հայտնում է մրցույթ գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր 3.1-3/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի գյուղապետարանը հայտնում է մրցույթ գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր 3.1-3/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Առաջատար մասնագետը`
ա. Կատարում է ՏԻՄ –ում և աշխատակազմում մուտքագրված հարկերի, տուրքերի վարձավճարների, ծրագրերի ինֆորմացիոն բազայի և մյուս գործառույթների հետ կապված այլ տեղեկատվությունների համակարգչային զետեղման աշխատանքները:
բ. Կատարում է գրությունների, նամակների պատասխանների տպագրում - առաքում, օպերատորական ողջ աշխատանքները:
գ. Համակարգիչ է մուտքագրում համայնքային ծառայության թափուր տեղերի համար անցկացվող մրցույթային և ատեստավորման թեստերը և մյուս փաստաթղթերը, համակարգչում զետեղում է համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը, հսկում է դրանց փոփոխությունների հետ կապված գործընթացը և համայնքի ղեկավարի կողնից դրանց փոփոխության դեպքում փոփոխություն է կատարում համապատասխան ֆայլում:
դ.Իրականացնում է համայնքային ծառայության հետ կապված աշխատանքները / թափուր տեղերի համար դիմորդների գործերի ընդունում, մրցույթային և ատեստավորման հանձնաժողովներին դրանց հանձնելու և այլն/:
ե. կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
զ. ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
է. հետևում է քարտուղարի հանձնարարականներին, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է նրան.
ը. իր լիազորությունների սահմանում, անհրաժոշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ,
տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
թ. իրականացնում է քաղաքացիների հերթագրում` քարտուղարի մոտ ընդունելության համար.
ժ. քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
ի. մարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
լ. իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատոսնած այլ պարտականություններ:
Առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատոսնած այլ պարտականություններ:
Փաստաթղթերը ընդունվում է ս/թ փետրվարի 1-ը, Կարմիրգյուղի գյուղապետարանում ժամը 9-00 մինչև 17-00: Մրցույթը կայանալու է սույն թվականի փետրվարի 14-ին ժամը 11-00-ին Կարմիրգյուղի գյուղապետարանում:
Հայտարարված է` 16.01.2013
Վերջին ժամկետը` 01.02.2013
Պատասխանատու անձ` Կարմիրգյուղի գյուղապետարան
Հասցե` Կարմիրգյուղ