Տպել
Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ ՙՎարդենիկի ԱԿ՚ ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ ՙՎարդենիկի ԱԿ՚ ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Պահանջվում է բարձրագույն բժշկական կրթություն, առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ,
իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն եւ այլ իրավական ակտեր/
կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ՝ ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման եւ վերապատրաստման գործընթացների կազմակերպման, աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության, խրախուսանքի միջոցների կիրառման.
Ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ՝ Գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման եւ գործարքներ կնքելու կարողություններ, բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաեւ անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման եւ լրացուցիչ աշխատողների, սարքավորումների եւ ծառայությունների անհրաժեշտության գնահատում, օտար լեզվի բավարար իմացություն:
Մրցույթը կանցկացվի ՙՎարդենիկի ԱԿ՚ ՓԲԸ շենքում, 2013թ. փետրվարի 22-ին, ժամը 11-ին: Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները լիազոր մարմին են ներկայացնում՝
1/ դիմում.
2/ մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3/ քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.
4/ ինքնակենսագրություն.
5/ անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի /արական սեռի անձինք՝ նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի/ պատճենները.
6/ քաղաքացու ցանկությամբ՝ հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ՝ դրանց առկայության դեպքում.
7/ բնութագիր՝ վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/.
8/ կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/, որը ներառում է կազմակերպության զարգացման եւ բարեփոխման, ինչպես նաեւ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական եւ կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի եւ գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական եւ կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների եւ դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագրի եւ պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9-15, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2013թ. փետրվարի 15-ը:
Մրցույթը կկայանա մարզպետարանի շենքում /Կենտրոնական հրապարակ 7 հասցեով/
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաեւ հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին, հեռ.` 0264-2 43-39:
Գեղարքունիքի մարզպետարան
Հայտարարված է` 08.01.2013
Վերջին ժամկետը` 15.02.2013
Պատասխանատու անձ` Գեղարքունիքի մարզպետարան
Հասցե` ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7
Հեռ.` 0264-2 43-39