Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ մարզպետարանի աշխատակազմում ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ /ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ/   ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ  Է  ՄՐՑՈՒՅԹ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ՀԵՏԵՎՅԱԼ   ԹԱՓՈՒՐ
ՊԱՇՏՈՆՆԵՐՆ  ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

1. /ծածկագիր՝ 64-3.1-15/ Մրցույթը կանցկացվի ,,6,, փետրվարի 2013թ. ժամը 11-ին, Մարզպետարանի շենքում /ք. Գավառ Կենտրոնական Հրապարակ 7/

2.  Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ  /ծածկագիր՝ 64-3.1-16/
Մրցույթը կանցկացվի ,,6,, փետրվարի 2013թ. ժամը 13-ին, Մարզպետարանի շենքում /ք. Գավառ Կենտրոնական Հրապարակ 7/

3. Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր՝ 64-3.1-17/
Մրցույթը կանցկացվի ,,6,, փետրվարի 2013թ. ժամը 15-ին, Մարզպետարանի շենքում /ք. Գավառ Կենտրոնական Հրապարակ 7/


         1-3 կետերում նշված մասնագետները  Բաժնի վարիչի հանձնարարությամբ մասնակցում են ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագրի կազմման  ներքին աուդիտի  անցկացման աշխատանքներին,աուդիտի ավարտից հետո հաշվետվությունների կազմման աշխատանքներին: Հետևում են ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտի վարքագծի կանոններին,  կանոնակարգին, ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությանը:Իրականացնում է հաշվապահական հաշվառման անհամապատասխանությունների բացահայտում և ճշտում.
      1-3 կետերում նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
       - տնտեսագիտություն (էկոնոմիկա), կառավարում (մենեջմենթ) և իրավագիտություն  մասնագիտությունների գծով բարձրագույն  կրթություն:
       - քաղաքացիական ծառայության  պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու  տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական  կառավարման  ոլորտի  առնվազն  մեկ  տարվա  աշխատանքային  ստաժ: 
       1-3 կետերում նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է նաև`
       -  սույն պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի ,,բ,, ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն;.
       -  անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում
       - համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական  միջոցներով աշխատելու ունակություն:
      - տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնների անձնագրերի գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների  տիրապետում /Ցանկեր N 1,2/:
        Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
      - դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/.
        - տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` վկայական/ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ  է ներկայացնել տեղեկանք համապասասխան մարմնից/ պատճեները` բնօրինակների հետ միասին.
      - արական սեռի  անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին  կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան  տեղեկանք.
      - մեկ լուսանկար  3.4 չափսի.
      - անձնագրի պատճենը:
         ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
        ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
          Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 1000-ից մինչև 1300-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
         Դիմումների ընդունման վերջին ժամկետն է <<26>> դեկտեմբերի                    2012թ.:

    Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները  լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ /ք.Գավառ, Կենտրոնական Հրապարակ 7,    հեռ. 0264-2-43-39/:


 

Հայտարարված է` 21.12.2012

Վերջին ժամկետը` 26.12.2012

Պատասխանատու անձ` Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ
Հասցե` Կենտրոնական հրապարակ 7
Հեռ.` 0264-2-43-39



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:44:02