Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Կուտականի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Կուտականի գյուղապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր 3-2-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ  ԿՈՒՏԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
 Կուտականի  գյուղապետարանը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
    Կուտականի  գյուղապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր     3-2-1):
Առաջին կարգի մասնագետը`
գ Ապահովում է համայնքի հողամասերի, շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում, զբաղվում է համայնքի կոմունալ տնտեսության հարցերով
գ Մասնակցում է համայնքի բնակիչներին պատկանող անասնագլխաքանակի, թռչունների և այլ գույքի հաշվառման աշխատանքներին
գ Կատարում է հողի վարձավճարների հավաքագրման աշխատանքները, կատարում է այդ հարցերում իր անմիջական ղեկավարի բոլոր հանձնարարությունները, զբաղվում է համայնքի հողաշինության, հողօգտագործման բոլոր հարցերով, մասնակցում է հողերի օտարման կամ մրցութային հանձնաժողովների աշխատանքներին, հավաքագրում է գույքահարկը, հողի վարձավճարները և այլն
գ Կատարում է քարտուղարի հանձնարարությունները ժամանակին և պատշաճ որակով
գ Քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին
գ Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ
Սույն պաշտոնի համար պահանջվում է՝ առնվազն միջնակարգ կրթություն, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքների եւ իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը, ունի համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
 Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի՝ վկայական/ներ/ի, անձնագրի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար՝ նաեւ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար՝ 3x4 չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
 Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից,  Կուտականի  գյուղապետարանում մինչև դեկտեմբերի 12-ը:
          Մրցույթը կայանալու է 2012 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը 12-ին,   Կուտականի  գյուղապետարանում:
          Մանրամասն տեղեկությունների համար դիմել   Կուտականի    գյուղապետարանի աշխատակազմ հեռ.   093-30-67-07:

 

Հայտարարված է` 05.12.2012

Վերջին ժամկետը` 12.12.2012

Պատասխանատու անձ` Կուտականի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Կուտռական
Հեռ.` 093-30-67-07



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52