Տպել
Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
Կարմիրգյուղի գյուղապետարանը հայտնում է մրցույթ գյուղապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի /2.3-2/ թափուր պաշտոնը զբաղեցնելու
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի գյուղապետարանը հայտնում է մրցույթ գյուղապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի /2.3-2/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Գլխավոր մասնագետը`
ա. Ապահովում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի, շենքերի,շինությունների և այլ անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվությունների հավաքագրմանը, առաջարկություններ է ներկայացնում ռեկուլտիվացիայի և հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողային օրենսդրության պահպանման մասին, իր ամիջական ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում համայնքի վարչական սահմաններում հողազավթումների, ապօրինի կառուցապատումների մասին, ինչպես նաև ՀՀ օրենքով սահմանված կարգով վարչական տույժերի ենթարկելու մասին:
բ. մասնակցում է համայնքի բնակիչներին պատկանող անասնագլխաքանակի, թռչունների և այլ գույքի հաշվառման աշխատանքներին, զբաղվում է համայնքի քաղաքաշինական հարցերով.
գ. Կատարում է գույքահարկի և հողի վարձավճարների հավաքագրման աշխատանքները, կատարում է իր ամիջական ղեկավարի հանձնարարությունները:
ա. կատարում է քարտուղարի հանձնարարություններըէ ժամանակին և պատշաճ որակով.
բ. իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում քարտուղարին.
գ. անհրաժեշտության դեպքում, քարտուղաիր հանձնարարությամբ կամ համաձայնությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
դ. անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ե. իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին.
զ. ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
է. իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Գլխավոր մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատոսնած այլ պարտականություններ:
Փաստաթղթերը ընդունվում են ս/թ դեկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 14-ը, Կարմիրգյուղի գյուղապետարանում ժամը 9-00 մինչև 17-00: Մրցույթը կայանալու է սույն թվականի դեկտեմբերի 28-ին ժամը 11-00-ին Կարմիրգյուղի գյուղապետարանում հեռ. 077-63-17-48:
Հայտարարված է` 05.12.2012
Վերջին ժամկետը` 14.12.2012
Պատասխանատու անձ` Կարմիրգյուղի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Կարմիրգյուղ
Հեռ.` 077-63-17-48