Տպել
Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի (ծածկագիր 2.1-3), քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր 3.1-6) համայնքային ծառայության թաձուր պաշտոնները զբաղեցնելու համար
Տիպ` համայնքային ծառայության թափուր պաշտոններ
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված
1.Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ (ծածկագիր 2.1-3)
-կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.
-քարտուղարին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում ` բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
-անհրաժեշտության դեպքում համայնքի ղեկավարի և /կամ/ քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
-ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
-համայնքի ղեկավարի և /կամ/քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.
-քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.
-կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.
-աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ, ապահովում է այդ խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների կազմումը.
-զբաղվում է համայնքի քաղաքաշինական և կոմունալ ծառայության գործերով, իրականացնում է խմելու ջրի մատակարարման և անհրաժեշտ պահպանության իրականացման հարցերով,կազմակերպում է վթարների վերացման աշխատանքները, կազմում է քաղաքաշինական փաստաթղթեր, իրակնացնում է ՀՀ <<ՏԻՄ օրենքով>> սահմանված քաղաքաշինական և հողաշինության հատակագծերի, ժամանակավոր օգտագործման սխեմաների, համայնքի գլխավոր հատակագծում կատարվելիք փոփոխությունների, շինարարության կամ քանդման թույլտվության հողհատկացումների, քաղաքաշինության, կոմունալ տնտեսությանը վերաբերող հարցերի վերաբերյալ, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ղեկավարին:
-համագործակցում է անշարժ գույքի կադաստրի, արտակարգ իրավիճակների տարածքային ծառայությունների հետ, արտակարգ իրավիճակների տարերային աղետների ժամանակ մասնակցում է համապատասխան հանձնաժողովների աշխատանքներին, հետևում է համյանքի բնակ. ֆոնդի, այլ կառույցների և անշարժ գույքի պահպանության կամ վերանորոգման աշխատանքներին:
-իրականացնում է կամուրջների, ճանապարհների և այլ ինժեներական կառույցների ուսումնասիրություն և համապատասխան առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ղեկավարին, կատարում է իր անմիջական ղեկավարի հանձնարարականները:
-իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.
-քաղաքաշինության կամ ճարտարապետության գծով բարձագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2015թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
-«Համայնքայի ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Վարչական իրավախախտումների մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքի»,«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մասին», «Իրավական ակտերի մասին», «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ Կառավարության 1997թվականի հուլիսի 17-ի N282 որոշման, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
-տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
-ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
-տիրապետում է ռուսերենին/ազատ/ և այլ օտար /կարդում, կարողանում է բացատրվել/ լեզվի:
2.Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-6)
-կատարում է բաժնի պետի հանձանարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
-ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
-հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
-իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
-իրականացնում է քաղաքացիների հերթագրում` բաժնի պետի մոտ ընդունելության համար.
-բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
-բաժնի պետի հանձնարարությամբ ուսումանսիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
-իրականացնում է համայնքի հացահատիկային և այլ դաշտավարական կուլտուրաների սերմարտադրության և ագրոտեխնիկական հսկողություն, հետևում է սերմերիքիմիկատների, պարարտանյութերի ներկրման գործընթացին, ուսումնասիրում է դրանց պիտանելիությունը և զեկուցում իր անմիջական ղեկավարին:
-նպաստում է համայնքի սերմարտադրության և տոհմաթարմացման գործընթացներին, առաջարկություններ է ներկայացնում հողային ֆոնդի նխատակային օգտագործման մասին:
-համագործակցում է անասնաբուժական ծառայության հետ համայնքի անասնագլխաքանակի վակցինացիայի ժամանակ:
-մասնակցում է համայնքի բնակիչներին պատկանող անասնագլխաքանակի և թռչունների հաշվառման գործին: Հետևում է համայնքի բնակիչների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարմանը:
--իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.
- առնվազն միջնակարգ կրթություն.
- «Համայնքայի ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
-տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Մրցույթը կկայանա 2012թ. դեկտեմբերի 28-ին ժամը 1100-ին, Վարդենիսի քաղաքապետարանում : Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
· դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
· համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով` այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների) պատճենները` բնօրինակների հետ միասին
· արական սեռի անձինք նաև զիվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք
· մեկ լուսանկար 3x4 չափսի
· անձնագրի պատճեն (բնօրինակի հետ)
· աշխատանքային գրքույկի (համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքի) պատճենները
· հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով
· հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթերով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 9-ից մինչև 18-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից` Վարդենիսի քաղաքապետարան /հասցե Հ. Անդրեասյան 4, հեռախոս`026924217/ և Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ վարչություն /հասցե Գ. Լուսավորչի 36, հեռախոս`026422332/ : Դիմումների ընդունման վերջին ժամկետը դեկտեմբերի 12-ը` մինչև ժամը 18 :00-ը :
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել քաղաքապետարանի աշխատակազմ` Ք. Վարդենիս Հ. Անդրեասյան 4, հեռախոս`026924217 :
Վարդենիսի քաղաքապետարան :
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Հ. Անդրեասյան 4 :
Հայտարարված է` 29.11.2012
Վերջին ժամկետը` 12.12.2012
Պատասխանատու անձ` Վարդենիսի քաղաքապետարան
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Հ. Անդրեասյան 4
Հեռ.` 026924217, 026422332