Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Թթուջրի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ գյուղապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր 3-1-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Թթուջրի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
          Թթուջրի գյուղապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր 3-1-1):
Առաջին կարգի մասնագետը`
գ Իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է փաստաթղթաշրջանառությունը` կապված հարկերի, տուրքերի և վարձավճարի գանձման դինամիկայի հետ
գ Իրականացնում է հարկերի, տուրքերի և վարձավճարների հավաքագրում, համապատասխան մուտքագրում, քաղաքացիների մուտքագրման կտրոնների տրամադրում, վարում է գանձումների և ապառքների գիրքը
գ Մասնակցում է անշարժ գույքի, անասունների, թռչունների հաշվառման աշխատանքներին, կազմում և ներկայացնում է տեղեկանքներ, զեկուցագրեր համայնքի անապահով ընտանիքների, խմելու և ոռոգման ջրի անխափան աշխատանքի մասին
գ Կատարում է տնային այցելություններ, քաղաքացիների միջև վիճելի հարցերի ուսումնասիրություններ
գ Մասնակցում է սերմացուների, պարարտանյութերի ներկրման և բաշխման աշխատանքներին
գ Կատարում է քարտուղարի հանձնարարությունները ժամանակին և պատշաճ որակով
գ Քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին
գ Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ
Սույն պաշտոնի համար պահանջվում է՝ առնվազն միջնակարգ կրթություն, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքների եւ իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը, ունի համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
 Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի՝ վկայական/ներ/ի, անձնագրի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար՝ նաեւ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար՝ 3x4 չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
 Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, Թթուջրի գյուղապետարանում մինչև դեկտեմբերի 10-ը:
          Մրցույթը կայանալու է 2012 թվականի դետեմբերի 25-ին, ժամը 12-ին, Թթուջրի գյուղապետարանում:
          Մանրամասն տեղեկությունների համար դիմել Թթուջրի գյուղապետարանի աշխատակազմ հեռ.   098 46-11-55
 
Թթուջրի գյուղապետարանի աշխատակազմ

 

Հայտարարված է` 26.11.2012

Վերջին ժամկետը` 10.12.2012

Պատասխանատու անձ` Թթուջրի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Թթուջուր
Հեռ.` 098 46-11-55



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42