Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Թթուջրի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ գյուղապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի (ծածկագիր 2-3-1) թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Թթուջրի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
          Թթուջրի գյուղապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի (ծածկագիր 2-3-1):
Գլխավոր մասնագետը
գ Կազմում է աշխատակազմի և համայնքային ենթակայության հիմնարկների հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, վարում այդ գործընթացը և կազմում հաշվետվությունները
գ Իրականացնում էաշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների պահպանման ծախսերի նախահաշիվներով նախատեսված դրամական միջոցների վճարման փաստաթղթերի պատրաստումը, գանձապետական բաժանմունքից դրանց փոխանցման գործը, կազմում համայնքի և ենթակա կազմակերպությունների տարեկան բյուջեները, դրամական մուտքերի աղբյուրները
գ Նախապատրաստում է  համայնքի բյուջեով նախատեսված ֆինանսավորման յուրաքանչյուր ամսվա վճարման հայտերը, կազմում բյուջեի կատարման հետ կապված հաշվետվությունները, եռամսյակային և տարեկան կատարողականները:
գ Կատարում է քարտուղարի հանձնարարությունները ժամանակին և պատշաճ որակով
գ Քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին
գ Իրականացնում  է իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
         Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա  ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
Սույն պաշտոնի համար պահանջվում է ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքների եւ իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը, ունի համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
          Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը. դիմում մրցույթային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի` դիպլոմ/ներ/ի, վկայական/ներ/ի, անձնագրի պատճենները` բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար` նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար` 3x4 չափսի:
          ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիրը:
          Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, Թթուջրի գյուղապետարանում մինչև դեկտեմբերի 10-ը:
          Մրցույթը կայանալու է 2012 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 12-ին, Թթուջրի գյուղապետարանում:
          Մանրամասն տեղեկությունների համար դիմել Թթուջրի գյուղապետարանի աշխատակազմ հեռ. 098 46-11-55
 
Թթուջրի գյուղապետարանի աշխատակազմ
 

Հայտարարված է` 26.11.2012

Վերջին ժամկետը` 10.12.2012

Պատասխանատու անձ` Թթուջրի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Թթուջուր
Հեռ.` 098 46-11-55



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 10:55:40