Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի համար

 

     Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի
գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի համար /պաշտոնի ծածկագիր 2.3-19/:
 Մրցույթին մասնակցելու համար պետք է ունենալ.
ա/ բարձրագույն /ցանկալի է գյուղատնտեսի որակավորմամբ/ կրթություն, համայնքային ծառայության կամ
 քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա
ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա
աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի
աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա
մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2010թ. հունվարի 1-ը համայնքային ծառայության
 պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար
պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
բ/ ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚,
ՙՀողային օրենսդրության մասին՚ ՀՀ օրենքների և գլխավոր մասնագետի լիազորությունների հետ
կապված այլ իրավական ակտերի և անհրաժեշտ տեղեկատվության իմացություն, 
գ/ Համակարգչով և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու իմացություն,
դ/ Ռուսերենի կամ մեկ այլ օտար լեզվի /կարդալու և բացատրվելու/ տիրապետում
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը ս/թ նոյեմբերի 19-ն է:
Մրցույթը կկայանա ս/թ դեկտեմբերի 11-ին, ժամը 1100-ին Գավառի քաղաքապետարանի N 8 սենյակում:
Փաստաթղթերի ներկայացման վայրը` Գավառի քաղաքապետարան ք. Գավառ Գր. Լուսավորչի 12,
N 8 սենյակ, հեռ. 0264 2-76-69, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետարան, 2-րդ հարկ, աշխատակազմի
Տարածքային կառավարման վարչություն, հեռ. 0264 2-23-32:

Հայտարարված է` 12.11.2012

Վերջին ժամկետը` 19.11.2012

Պատասխանատու անձ` Գավառի քաղաքապետարանի աշխատակազմ
Հասցե` ք. Գավառ, Գրիգոր Լուսավորչի 12
Հեռ.` 0264 2-76-69,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59