Տպել
Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
Ծաղկունքի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` Ծաղկունքի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու համար 1./Ծածկագիր` 1.2-1/
Ծաղկունքի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` գյուղապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
1.Ծաղկունքի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարի /Ծածկագիր` 1.2-1/
-Համայնքի ղեկավարի հաստատմանն /կամ փոփոխմանը/ է ներկայացնում համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը
-համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում համայնքային ծառայության և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը
-մշակում և համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում Աշխատակազմի աշխատանքային ներքին կանոնները
-կազմակերպում է քաղաքացիների դիմումների, առաջարկությունների, նրանց ընդունելության
-համայնքի ղեկավարի կարգադրությունների և որոշումների, ավագանու որոշումների գրանցումը, հաշվառումը հատուկ մատյաններում
-մասնակցում է ՏԻՄ-երի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին
-իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն կրթություն և համապատասխան մասնագիտական ստաժ և աշխատանքային հմտություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
-դիմում` մրցույթային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/
-տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/, անձնագրի պատճեները` բնօրինակի հետ միասին
-արական սեռի անձինք` նաև զինվորոկան գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին
-մեկ լուսանկար` 3X4 չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 13.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Ծաղկունքի գյուապետարանում:
Մրցույթը կանցկացվի 05.12.2012թ. ժամը 12.00-ինին Ծաղկունքի գյուղապետարանում:
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏՆ Է` 19.11.2012թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ԾԱՂԿՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ /Գեղարքունիքի մարզ, գ. Ծաղկունք, հեռ. 0261-6-11-04/ և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ:
Հայտարարված է` 12.11.2012
Վերջին ժամկետը` 19.11.2012
Պատասխանատու անձ` Ծաղկունքի համայնքապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Ծաղկունք
Հեռ.` 0261-6-11-04