Տպել
Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
Ծովասարի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետի թափուր պաշտոնի համար
Ծովասարի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր
պաշտոնը զբաղեցնելու համար
Ծովասարի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր 3-1-3): Առաջատար մասնագետը.
ա) Զբաղվում է համայնքի կոմունալ տնտեսության հարցերով, իրականացնում է խմելու ջրի մատակարարման և անհրաժեշտ պահպանության իրականացման հարցերով, կազմակերպում է վթարներևի վերացման աշխատանքները.
բ) Ամառվա ընթացքում զբաղվում է ոռոգման ջրի մատակարարման և բախշման գործով.
գ) Իրականացնում է կամուրջների, ճանապարհների և այլ ինժեներական կառույցների ուսումնասիրության և համապատասխան առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ղեկավարին.
դ) Հետևում է քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է իր անմիջական ղեկավարին.
ե) Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Վերոնշյալ պաշտոնի համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթութրույն, ՚Տեղական ինքնակառավարման մասինՙ, ՚Համայնքային ծառայության մասինՙ, ՚Իրավական ակտերի մասինՙ ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը, ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, տիրապետում է որևէ օտար լեզվի (կարդում է և կարող է հաղորդակցվել):
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը. դիմում մրցույթային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջնրի բավարարումը հաստատող փաստաթղթերի` դիպլոմ/ներ/ի, վկայական/ներ/ի, անձնագրի պատճենները` բնօրինակի հետ միասին, արական սեռի անձանց համար` նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար` 3x4 չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիրը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, Ծովասարի գյուղապետարանում կամ Գեղարքունիքի մարզպետարանում, մինչև նոյեմբերի 16-ը:
Մրցույթը կայանալու է 2012 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 12-ին, Ծովասարի գյուղապետարանում:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Ծովասարի գյուղապետարանի աշխատակազմ հեռ. 0262-6-35-47, 091 555-177:
Ծովասարի գյուղապետարանի աշխատակազմ
Հայտարարված է` 31.10.2012
Վերջին ժամկետը` 16.11.2012
Պատասխանատու անձ` Ծովասարի գյուղապետարանի աշխատակազմ
Հասցե` գյուղ Ծովասար
Հեռ.` 0262-6-35-47, 091 555-177