Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

Մարինե Գյարզոյան

Մարինե Գյարզոյան

Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

էլ. փոստ

+374 60 65-00-50 060 65 06 26

Կենսագրություն

 Տարեթիվ, ամիս, ծննդավայր

27.02.1986 թվական, ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաք:

Կրթություն

1992-2002թթ. - սովորել և ավարտել է Գավառ քաղաքի Գ.Քոլոզյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը:

2002-2007թթ. - սովորել և ավարտել է Գավառի պետական համալսարանի հայոց լեզու և գրականություն բաժինը, ստացել բանասերի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:

2021թվականին ընդունվել և սովորում է Գավառի պետական համալսարանի հեռակա ուսուցման ֆակուլտետի իրավագիտություն բաժինը։

Աշխատանքային գործունեություն

2006-2007թթ. - աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության կադրերի բաժնում՝ որպես երկրորդ կարգի մասնագետ:

2007-2019թթ. - աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:

2019թ. - նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 2020 թվականի հոկտեմբերի 27-ի N 1121-Ա հրամանով՝ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետ։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 2023 թվականի հունիսի 16-ի N 469-Ա հրամանով՝ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Գործառույթներ / իրավասություններ

Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1) կազմակերպում է Մարզպետի որոշումների և Գլխավոր քարտուղարի հրամանների` անձնակազմի կառավարման գծով նախագծերի նախապատրաստումը, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի ընդունած հրամանների հաշվառման և պահպանման աշխատանքները.
2) կազմակերպում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկերի կազմման և փոփոխություններ կատարելու նախապատաստական աշխատանքները, ինչպես նաև  Աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների վերլուծության իրականացումը, պաշտոնների նկարագրության կազմումը, պաշտոնների գնահատման, դասակարգման աշխատանքները և պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի նախապատրաստման աշխատանքները.
3) կազմակերպում է Աշխատակազմում աշխատանքային, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման, գործողության ժամկետների վերահսկման, ծանուցման, համաձայնագրերի կազմման աշխատանքները.
4) կազմակերպում է Աշխատակազմի աշխատողների էլեկտրոնային գրանցամատյանի վարումը, ինչպես նաև տեղեկատվական հարթակի միջոցով իրականացվող աշխատանքները, Աշխատակազմի պաշտոնական կայքում հրապարակվելիք տեղեկատվություն տրամադրելու աշխատանքները.
5) կազմակերպում է Մարզպետի և Գլխավոր քարտուղարի կողմից նշանակված քաղաքացիական ծառայողների, Աշխատակազմի ենթակայության կազմակերպությունների տնօրենների, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործերի կազմման (մուտքագրման), հաշվառման, հանձման-ընդունման, պահպանման աշխատանքները.
6) կազմակերպում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի (բացառությամբ Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի) կազմակերպման և անցկացման աշխատանքները, Աշխատակազմի ստորաբաժանումների հետ համատեղ՝ մրցույթի թեստերում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքների, մրցույթի հարցազրույցի փուլի մասնագիտական գիտելիքների բացահայտմանը վերաբերող հարցաշարերի կազմման աշխատանքները.
7) կազմակերպում է Աշխատակազմի առողջապահական և մշակութային պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100% պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավարների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների աշխատանքները.
8) կազմակերպում է Աշխատակազմում առանձին խնդիրների իրականացման համար փորձագետների ներգրավման, ինչպես նաև փորձնակ գրանցելու, Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգին համապատասխան իրականացվող աշխատանքները, Աշխատակազմի քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի ռեեստրի վարումը, ռեզերվում գրանցելու, տեղեկատվական հարթակում տեղադրելու, կադրերի ռեզերվից հանելու հետ կապված ընթացակարգերի կազմակերպման աշխատանքները.
9) կազմակերպում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման և կարիքների գնահատման աշխատանքները, ինչպես նաև վերլուծումը և արդյունքների ամփոփումը.
10) կազմակերպում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների ուսումնասիրման և հաշվառման աշխատանքները (կատարողականի գնահատման ակտը և կառավարչական հմտություները)՝ անմիջական ղեկավարի գնահատականներով, ինչպես նաև կատարողականների հիման վրա՝ պարգևատրելու համար, ներկայացնում է համապատասխան առաջարկություններ․
11) կազմակերպում է Աշխատակազմի տարեկան աշխատանքային ծրագրերի կազմման և Մարզպետի հաստատմանը ներկայացնելու աշխատանքները.
12) կազմակերպում է Աշխատակազմի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման աշխատանքները.
13) կազմակերպում է Աշխատակազմի աշխատողների և մարզային ենթակայության կազմակերպությունների տնօրենների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի և խրախուսանքների կիրառման աշխատանքները.
14) կազմակերպում է Աշխատակազմի հայտարարատու պաշտոնատար անձանց պաշտոնների նշանակելու կամ պաշտններից ազատելու վերաբերյալ պահանջվող տեղեկատվության տրամադրումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնելու աշխատանքները.
15) Կազմակերպում է բարեվարքության հարցերով գործընթացի իրականացումը.
16) կազմակերպում է Մարզպետի և Գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքները.
17) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կազմակերպում է Աշխատակազմի միասնական գործավարությունը` գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի /այսուհետ՝ Համակարգ/ միջոցով.
18) կազմակերպում է Աշխատակազմում քաղաքացիների ընդունելության, դիմումների, բողոքների, առաջարկությունների և հանրագրերի հաշվառման գործընթացը.
19) կազմակերպում է Աշխատակազմ մուտքագրված քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների և հանրագրերի քանակի, բնույթի և քննարկման արդյունքների և քաղաքացիների ընդունելության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ յուրաքանչյուր ամիս սահմանված ժամկետում և ձևաչափով տեղեկատվության ներկայացումը.
20) կազմակերպում է Աշխատակազմի թեժ գծով հեռախոսազանգերի գրանցման և մակագրման ներկայացնելու աշխատանքները.
21) կազմակերպում է Մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելության վերաբերյալ յուրաքանչյուր ամիս սահմանված ժամկետում և ձևաչափով լիազոր պետական մարմին տեղեկատվության ներկայացումը.
22) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստերի /այսուհետ՝ Մարզի խորհրդի նիստ/ ու Մարզպետի խորհրդակցությունների նախապատրաստական աշխատանքների, արձանագրելու և նիստերի ու խորհրդակցությունների արձանագրությունները հասցեատերերին առաքելու աշխատանքների կատարումը.
23) կազմակերպում է Մարզպետի կողմից ընդունված իրավական ակտերի տարեկան համարակալման, դրանց պահպանման, Աշխատակազմի պաշտոնական կայքում տեղակայելու, հասցեատերերին ու լիազոր պետական մարմին ներկայացնելու և արխիվացնելու աշխատանքները.
24) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Աշխատակազմի արխիվային փաստաթղթերի պահպանության, դրանք պետական արխիվ հանձնելու գործի իրականացումը.
25) ապահովում է Աշխատակազմի պաշտոնական կայքի համապատասխան բաժինների թարմացման աշխատանքները, Աշխատակազմի պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի տեղեկատվական սպասարկումը, մարզային թերթի և ԶԼՄ-ների հետ համագործակցությունը.
26) ապահովում է մամլո հաղորդագրությունների, տեղեկատվական բնույթի նյութերի պատրաստման և հրապարակման աշխատանքները.
27) ապահովում է պետական մարմինների, ՀԿ-ների, ԶԼՄ-ների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրելու և մասնակցելու համապատասխան մարմնի գործունեության ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ Մարզպետի և Աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսներին, հարցազրույցներին.
28) ապահովում է մասնակցություն Մարզի խորհրդի նիստերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, Մարզ ժամանած Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պատվիրակությունների պաշտոնական այցերին, Մարզպետի և Աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց կողմից Մարզի համայնքներ կատարած աշխատանքային այցերին, քաղաքացիների ընդունելություններին և Մարզային բնույթի այլ միջոցառումներին ՝ ապահովելով դրանց վերաբերյալ տեղեկատվական նյութերի հրապարակայնությունը․
29) ապահովում է Աշխատակազմի պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով Աշխատակազմում, Մարզային ենթակայության կազմակերպություններում, Մարզի համայնքապետարաններում և համայնքային ենթակայության կազմակերպություններում առաջացած թափուր պաշտոնների, դրանց վերաբերյալ հայտարարված մրցույթների, ավագանու նիստերի անցկացման վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքները.
30) ապահովում է Աշխատակազմում լրագրողների հավատարմագրման գործընթացը.
31) ապահովում է Մարզպետի և Աշխատակազմի գործունեության, Մարզպետի ուղերձների, մարզային ենթակայության կրթամշակութային և առողջապահական հիմնարկների գործունեության թափանցիկության ապահովման, ՀՀ կառավարության կողմից Մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն, անհետաձգելի և պետական աջակցությամբ այլ ծրագրերի, դրանց ֆինանսավորման, հողերի կառավարման, Մարզի համայնքապետարաններում Աշխատակազմի կողմից իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների, համապետական և մարզամշակութային միջոցառումների անցկացման վերաբերյալ հրապարակայնության գործընթացը.
32) ապահովում է Աշխատակազմի ֆեյսբուքյան էջի փոստի միջոցով Մարզպետի և հասարակության անմիջական կապի սպասարկումը․
33) ապահովում է մամլո հաղորդագրությունների, տեղեկատվական բնույթի նյութերի պատրաստումը, տարածումը և դրանց հրապարակումը
34) ապահովում է Մարզպետի աշխատակազմի գործունեությանը առնչվող պարտադիր հրապարակման տեղեկությունների հրապարակումը՝ տարեկան առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունները` 10-օրյա ժամկետում.
35) ապահովում է յուրաքանչյուր տարվա համար Աշխատակազմին անհրաժեշտ գույքի և նյութերի հայտի ներկայացման աշխատանքները.
36) ապահովում է Աշխատակազմի վարչական շենքի պահպանության, շահագործման ու սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման աշխատանքները.
37) ապահովում է Աշխատակազմի կապի, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքների իրականացման աշխատանքները.
38) ապահովում է Աշխատակազմի և ՀՀ Գեղարքունիքի մարզային ենթակայության կազմակերպությունների «Mulberry2» էլեկտրոնային համակարգի, սերվերների, ներքին ցանցի, Աշխատակազմի համակարգիչների, տպիչ, պատճենահանող և այլ սարքերի անխափան աշխատանքների իրականացումը.
39) կազմակերպում է Մարզպետի և Գլխավոր քարտուղարի` Վարչության գործառույթներից բխող և գործունեությանն առընչվող որոշումների և հրամանների նախագծերի նախապատրաստական աշխատանքները:

Վարչության կանոնադրությունը

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02