Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ   ԳԾԱՊԱՏԿԵՐԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Մկրտիչ Սաֆարյան

Մկրտիչ Սաֆարյան

Վարչատնտեսական բաժնի պետ

էլ. փոստ

Կենսագրություն

Տարեթիվ, ամիս, ծննդավայր

23.01.1971թ.Գեղարքունիքի մարզ, քաղաք  Գավառ:

Կրթություն

 1978-1988թթ սովորել և ավարտել է Գավառ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

 1989-1994թթ սովորել և ավարտել է Երևանի Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետի “ հաշվապահական հաշվառում , ստուգում և տնտեսական գործունեության վերլուծություն ” բաժինը` ստանալով տնտեսագետ հաշվապահական հաշվառման և ֆինանասների գծով որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1988-89թթ.աշխատել է Կամոյի կոշիկի թիվ 8  ֆաբրիկայում, որպես բանվոր:

1994-1996թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

 1999-2001թթ. աշխատել է Գավառի “Գյուղատնտեսական քոլեջում ” , որպես տնտեսական մասի գծով փոխտնօրեն ,

2001-2002թթ. աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում որպես աշխատակազմի  տնտեսական բաժնի վարիչ:

2002թ. նշանակվել է Գեղարքունիքի մարզպետարանի  քարտուղարության վարչատնտեսական բաժնի վարիչ:

Այլ տվյալներ

1996-98թթ. ծառայել է հայկական բանակում: 

Ամուսնացած է :


 

Գործառույթներ / իրավասություններ

.Բաժնի պետը՝
ա) ապահովում է Մարզպետարանի  վարչական շենքերի շահագործումը և ավտոտրանսպորտային միջոցների սպասարկումը.
բ) ապահովում է Մարզպետարանի  էլեկտրաէներգիայի և հեռախոսակապի անխափան մատակարարման աշխատանքները.
գ)ապահովում է Մարզպետի և Մարզպետարանի  պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման ֆինանսատնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային միջոցների աշխատանքների իրականացումը.
դ)ապահովում է Մարզպետարանի գույքագրման աշխատանքները.
ե)կազմակերպում է Մարզի խորհրդի նիստերի և Մարզպետի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրումը.
զ)կազմակերպում է Մարզի համայնքների հողի հարկի և գույքահարկի հայտ-պահանջագրերի` ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացման և համայնքներին բաշխելու գործընթացը.
է)ապահովում է Մարզպետի տարեկան և այլ հաշվետվությունների, աշխատանքային ծրագրերի, ժամանակացույցերի, Մարզի խորհրդի նիստերի, Մարզպետի մոտ քննարկվող հարցերի, այլ խորհրդակցությունների նյութերի և արձանագրությունների, տեղեկանքների տպագրման աշխատանքները.
ը)մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը և կազմմանը.
թ)Քարտուղարության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ժ)Քարտուղարության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժա)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժբ)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժգ)Քարտուղարության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժդ)Քարտուղարության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ժե)այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ժզ)ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ժէ)Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժը) Քարտուղարության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
ժթ)Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, գլխավոր քարտուղարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
ի)ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իա)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-16 17:11:07