Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ   ԳԾԱՊԱՏԿԵՐԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Արմեն  Մանուկյան  ժ/պ

Արմեն Մանուկյան ժ/պ

Անձնակազմի կառավարման բաժնի պետ

էլ. փոստ

(0264) 2-10-45 +374 60 65-06-26

Կենսագրություն

Տարեթիվ, ամիս, ծննդավայր

09.05.1987թ. Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք:

Կրթություն

2010-2012 թթ. Գավառի Պետական Համալսարան
Տնտեսագիտության ֆակուլտետ, Ֆինանսներ և վարկ /մագիստրատուրա/, գերազանցության դիպլոմ:

2004-2010 թթ. Գավառի Պետական Համալսարան
Տնտեսագիտության ֆակուլտետ, Ֆինանսներ և վարկ, գերազանցության դիպլոմ: 

1994-2004 թթ. Վարդենիսի թիվ 4 միջնակարգ դպրոց:


Աշխատանքային գործունեություն

17.08.2010-24.10.2011 թթ. <<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ Վարդենիս մ/ճ , Վարկային բաժնի մասնագետ:

 23.12.2010-10.05.2011 թթ. << ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ Վարդենիս մ/ճ,Կառավարիչի ժամանակավոր պաշտոնակատար:

24.10.2011-26.08.2014 թթ. <<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ Վարդենիս մ/ճ ,Կառավարիչի տեղակալ-վարկային բաժնի պետ:

19.03.2013- 03.06.2013 թթ. <<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ Վարդենիս մ/ճ ,Կառավարիչի ժամանակավոր պաշտոնակատար:

26.08.2014-24.09.2014 թթ. <<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ <<Սևան>> մ/ճ, Կառավարիչ:

22.09.2014-27.05.2015 թթ. << ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ Վարդենիս մ/ճ ,Վարկային բաժնի գլխավոր մասնագետ: 

27.05.2015-01.07.2015թթ. <<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ <<Ապարան>> մ/ճ, Կառավարիչ:

01.07.2015-14.10.2015 թթ. << ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ Վարդենիս մ/ճ ,Վարկային բաժնի գլխավոր մասնագետ:

14.10.2015-09.12.2017 թթ. << ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ Վարդենիս մ/ճ ,Վարկային բաժնի պետ:

09.12.2016- 15.02.2017 թթ. << ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>>ՓԲԸ Քաջազնունի/ք. Երևան/ մ/ճ,Կառավարիչ:

15.02.2017թ-20.04.2017թթ. << ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ Վարդենիս մ/ճ ,Վարկային բաժնի պետ:

20.04.2017թ << Grig Hall>> ՍՊԸ, տնօրեն:

2017թվականի հուլիսի 26-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի վարիչ: 

Այլ տվյալներ

2005-2007 թթ. ծառայություն հայկական բանակում:

2007-2010թթ. ՀՀ Գեղարքունիքի մարզ, Արդյունաբերական պալատ <<Գյուղական տարածքներում բիզնեսի զարգացման>> ծրագրի համակարգող :

2012թ-ից ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ակունք համայնքի ավագանու անդամ:

Համակարգչային հմտություններ

MS Office - Word, Excel, Power Point ,Outlook, ՀԾ-Բանկ, LS Bank

Լեզվական հմտություններ Հայերեն - մայրենի,
ռուսերեն - գերազանց, անգլերեն – լավ:

Գիտական հոդվածներ

2008թ. <<Հիպոթեքային վարկերի հետ կապված ռիսկերի գնահատումը և կառավարումը>, ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից անցկացվող գիտական հոդվածների մրցույթ:
2012թ. << Բանկային ռիսկերի կառավարումը որպես բանկային գործունեության արդյունավետության բարձրացման գրավական>>, ԳՊՀ ,,Գիտական հոդվածների ժողովածու,, 2012թ: 

Խրախուսանքներ

 2008թ. ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից անցկացվող գիտական հոդվածների մրցույթի հաղթող, պարգևատրվել է Սասունցի Դավիթ հուշամեդալով:

2009թ. ՀՀ Կենտրոնական Բանկ, Իսահակ Իսահակյանի անվանական կրթաթոշակի մրցույթ, մրցանակակիր:

 

 

 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
ա)նախապատրաստում է անձնակազմի կառավարման գծով Մարզպետի որոշումների, կարգադրությունների և Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում ստորագրման.
բ)իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները.
գ)մասնակցում է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին.
դ)Աշխատակազմի ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծեր և դրանք ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին.
ե)քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքները.
զ)ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և քաղաքացիական ծառայողների ատեստավորման, մարզպետարանի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառի հարցաշարերի և հարցատոմսերի մշակման աշխատանքները.
է)կազմում է Աշխատակազմի տվյալ տարվա ընթացքում հերթական, ինչպես նաև արտահերթ ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկերը և դրանք ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին.
ը)քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները.
թ)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունները՝ անմիջական ղեկավարների եզրակացություններով, ինչպես նաև դրանց վերաբերյալ ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
ժ)իրականացնում է Աշխատակազմում աշխատանքային, այդ թվում ժամկետային, պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները.
ժա)ապահովում է Աշխատակզմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործընթացների (քաղաքացիական ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնի մասին տեղեկացնելու, քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակելու, այդ թվում՝ արտամրցութային կարգով, քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհելու, կարգապահական տույժեր կիրառելու, ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն ժամկետի, քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու և այլն) ժամկետների պահպանման աշխատանքները.
ժբ)իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողությունը.
ժգ)ապահովում է Աշխատակազմի աշխատողների զինապարտության հաշվառումը և ամրագրումը.
ժդ)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է գույքն ու եկամուտները հայտարարագրող Մարզպետարանի աշխատողների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնելու աշխատանքները.
ժե)իականացնում է Աշխատակազմի աշխատողների սոցիալական քարտերի համակարգի հետ կապված աշխատանքները.
ժզ)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն ներկայացնելու համար նախապատրաստում է Աշխատակազմի աշխատողների հետ կապված հաշվետվությունները.
ժէ)ապահովում է Մարզպետի և Աշխատակազմի ղեկավարի կողմից նշանակվող անձանց (այդ թվում՝ Մարզպետարանի կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների և այլն) արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքները.
ժը)իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման աշխատանքները.
ժթ)ապահովում է Մարզպետարանում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպումը.
ի)անձնակազմի կառավարման հարցերով մեթոդական օժանդակություն է տրամադրում Մարզպետարանի կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին.
իա)իրականացնում է Աշխատակազմի անձնակազմի կառավարման հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին.
իբ)իրականացնում է Աշխատակազմի անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրության, վերլուծական, վիճակագրական աշխատանքները և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին.
իգ)Մարզպետին, Աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանարպետության քաղաքացիական ծառայության խորհրդին տրամադրում է քաղաքացիական ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագրերի միջոցով.
իդ)Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
իե)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իզ)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իէ)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իը)Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իթ)այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
լ)ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը .
լա)Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լբ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լգ)Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
լդ)ըստ անհրաժետության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լե)ապահովում է Բաժնի կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացումը.
լզ)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, Մարզպետի որոշումներով, կարգադրություններով և Խորհրդի որոշումներով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-22 14:51:11