Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

Նունե Սարգսյան

Նունե Սարգսյան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական

էլ. փոստ

+374 60 65-00-50 +374 60 65 02 02

Կենսագրություն

Տարեթիվ, ամիս, ծննդավայր

23․12․1963 թվական,  Երևան քաղաք

Կրթություն

1983-1988թթ․ սովորել և ավարտել է Երևանի  Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի "Կուլտուրայի" ֆակուլտետը։ 

Աշխատանքային գործունեություն

02․11․1992-31․07․2000թթ․ աշխատել է Երևանի թիվ 4 ուսումնարանում՝ որպես Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Դասավանդել է նաև "Բարոյագիտություն և Գեղագիտություն" առարկաները։ 

Նույն կազմակերպությունում, համատեղության կարգով, կատարել է կադրերի գծով տեսուչի պարտականությունները։ 

12․02․2001-09․07․2001թթ․ աշխատել է Երևանի Աջափնյակ համայնքի թաղապետարանի քարտուղարության և լրատվության բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ կադրային հարցերով։ 

02․08․2001-02․12․2003թթ․ աշխատել է Երևանի թիվ 166 մսուր-մանկապարտեզում՝ որպես տնօրեն։ 

02․12․2003-10․11․2006թթ․ աշխատել է Աջափնյակի թաղապետարանում՝ որպես կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ։ 

22․01․2008-06․10․2008թթ․ աշխատել է  որպես ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության  քարտուղարության մասնագետ։ 

24․08․2009-22․04․2011թթ․ աշխատել է  Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի  հանրակրթության վարչության դպրոցական բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։

22․04․2011թ տեղափոխվել է նույն վարչության նախադպրոցական բաժին՝ որպես գլխավոր մասնագետ։

03․08․2011-01․09․2022թթ․ զբաղեցրել է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետի պաշտոնը։

01․09․2022թ կառուցվածքային փոփոխության արդյունքում   նշանակվել է  նույն վարչության գլխավոր մասնագետ։  

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 16․11․2023թ N 555 որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդականի պաշտոնում։ 

Այլ տվյալներ

Համագործակցում է կրթական գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ:

2013թ. պարգևատրվել է «Երևանի պատվավոր մանկավարժի" ոսկե շքանշանով։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59