Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

Մանանա Գալստյան
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական
+374 60 65 02 02
Կենսագրություն
Տարի, ամիս, ծննդավայր
16․06․1991 թվական, քաղաք Երևան
Կրթություն
2008-2013թթ սովորել և ավարտել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» ֆակուլտետը։
2013-2015թթ սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի «լրագրություն» ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն
2016-2017թթ «Artyom’s» ոսկերչական ձեռնարկությունում աշխատել է որպես վաճառքի տնօրենի օգնական։
2017-2018թթ «Ջեյ Սի Էյ» Հայաստանի ոսկերչական ընկերությունում աշխատել է որպես վաճառքի տնօրեն։
2018-2019թթ «Պրես Ստենդ» ՍՊԸ-ում աշխատել է որպես գործադիր տնօրենի օգնական։
2020-2021թթ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում աշխատել է որպես տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգող, այնուհետև՝ մամուլի պատասխանատու։
28․09․2021թ․-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի օգնականի պաշտոնում։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 17․09․2025թ N509 որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդականի պաշտոնում։
Այլ տվյալներ
2009-2010թթ կատարել է կամավորական աշխատանքներ՝ “High Fest” միջազգային թատերական փառատոնի շրջանակներում՝ որպես թարգմանիչ։
2010թ․-ին “X թատրոն” 3-րդ հանրապետական փառատոնի շրջանակներում՝ որպես աշխատանքների համակարգող։
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն։
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ։