Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

Սասուն Սահակյան

Սասուն Սահակյան

Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ

էլ. փոստ

+374 60 65-00-50 +374 60 65-06-19

Կենսագրություն

  Աշխատանքային փորձ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 13․10․2023թ հրամանով նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2022 թվականի սեպտեմբերի 5-ի N 493 որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական

24/05/2020 – 01/09/2022 Բաժնի պետ, շենք-շինությունների շահագործման բաժին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ, ՀՀ ՇՄՆ
04/05/2017 – 24/05/2020 Ծառայության պետ, շրջակա միջավայրի մոնիթորինգի ծառայություն «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, ՀՀ ԲՆ
19/01/2015 – 04/05/2017 Տնօրեն «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ, ՀՀ ԲՆ
31/05/2014 – 19/01/2015 Տնօրենի տեղակալ «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ, ՀՀ ԲՆ
10/14/2011 – 30/05/2014 Ճարտարագետ, գծային վերահսկողության բաժին «Երևանտրանս» ՓԲԸ, Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչություն
13/04/2010 – 10/14/2011 Առաջատար մեխանիկ, տրանսպորտի և վարչատնտեսական բաժին «Երևանտրանս» ՓԲԸ, Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչություն
02/03/2009 – 10/08/2009 Բաժնի պետ, վարչատնտեսական բաժին «Երևանտրանս» ՓԲԸ, Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչություն
01/10/2008 – 02/03/2009 Առաջատար մեխանիկ, տրանսպորտի և վարչատնտեսական բաժին «Երևանտրանս» ՓԲԸ, Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչություն
01/09/2008 – 01/10/2008 Ճարտարագետ, տրանսպորտի և վարչատնտեսական բաժին «Երևանտրանս» ՓԲԸ, Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչություն
19/12/2007 – 01/09/2008 Բաժնի պետ, տրանսպորտի բաժին «Երևանտրանս» ՓԲԸ, Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչություն
25/03/1997 – 19/06/2006 Անհատ ձեռնարկատեր Նավթամթերքի մանրածախ առևտրի բնագավառ

Կրթություն

09/1995 – 06/1999 Ինժեների որակավորում Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտ
09/1993–06/1995 Ավտոտնտեսություն մասնագիտացում Աբովյանի ճարտարագիտական քոլեջ

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա

 

Գործառույթներ / իրավասություններ

 Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1) ապահովում է մարզային ենթակայության կրթական հաստատությունների շենքերի, մշակութային և սպորտային կազմակերպությունների կառուցումը, պահպանումը ու շահագործումը, ինչպես նաև մարզային ենթակայության առողջապահական, սոցիալական պաշտպանության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի /այսուհետ՝ Մարզ/ համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքները.

3) ապահովում է Մարզի համայնքների միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման կազմակերպչական աշխատանքները.
4) ապահովում է Մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները, համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում մասնակցում է Մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ եզրակացությունների կազմման գործընթացին վերաբերվող աշխատանքներին.
5) ապահովում է Մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմման աշխատանքները.
6) քաղաքաշինության, հողաշինության և հողօգտագործման բնագավառում կազմակերպում է վերահսկողություն Մարզի տարածքում համայնքների ղեկավարների գործունեության նկատմամբ.
7) կազմակերպում է քաղաքացիներից ստացված առաջարկությունների, դիմումների և բողոքների ուսումնասիրությունը և համապատասխան ընթացքի ապահովումը.
8) ապահովում է Մարզի համայնքների ղեկավարներից ստացված շինարարության թույլտվությունների օրինականության ստուգման աշխատանքները.
9) ապահովում է միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման աշխատանքները.
11) ապահովում է աջակցություն Մարզի համայնքների ղեկավարների կողմից գերեզմանատների գործունեության հետ կապված աշխատանքներին.
12) ապահովում է մասնակցություն Մարզի տարածքում իրականացվող պետական ծրագրերով ավարտական շինարարական աշխատանքների ընդունող հանձնաժողովի աշխատանքներին.
13) իրականացնում է պատվիրատուի գործառույթներ քաղաքաշինության բնագավառին ՀՀ պետական բյուջեից կատարված հատկացումների գծով.
14) հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում ապահովում է քաղաքաշինական գործունեության նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողհատկացումների առաջարկությունների համաձայնեցման և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում առաջարկությունների վերաբերյալ եզրակացությունների կազմման աշխատանքները.
15) ապահովում է Մարզի համայնքներից ստացված Մարզի տարածքում քաղաքաշինական հատուկ կարգավորման գոտիներում կառուցապատման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքները, տալիս է դրանց վերաբերյալ եզրակացություններ.
16) ապահովում է Մարզի միջմարզային, ներմարզային, ինչպես նաև ներհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերի ուսումնասիրությունը.
17) ապահովում է Մարզի մարզային տեղական, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կատարումը.
18) ապահովում է Մարզի մարզային (տեղական) նշանակության ճանապարհային ցանցի ուսումնասիրության, իրավիճակի նախնական գնահատման, ձեռնարկվելիք միջոցառումների, ծրագրերի մշակման աշխատանքները, ապահովում է ճանապարհաշինության բնագավառի միջնաժամկետ ծախսային ծրագրի և բյուջետային հայտի կազմման աշխատանքները.
20) ապահովում է Մարզի մարզային /տեղական/ նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների մրցութային գործընթացը, սահմանված կարգին համապատասխան պայմանագրերի /համաձայնագրերի/ կնքման գործընթացը, կատարված աշխատանքների կատարողականների հանձնում-ընդունումը.
21) ապահովում է ներմարզային երթուղիների չվացուցակների և երթուղիների շարժման ուղիների կազմման աշխատանքները.
22) մասնակցում է Մարզի ավտոմոբիլային ճանապարհների, ճանապարհային կառույցների, ավարտված շինարարական օբյեկտների ընդունող հանձնաժողովի աշխատանքներին.
23) որպես Աշխատակազմի ներկայացուցիչ` ապահովում է Մարզի մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, նրանց վրա գտնվող արհեստական և ինժեներական կառուցվածքների անվտագության ապահովման ու երթևեկության կահավորանքի տարրերի, շինարարության, նորոգման, պահպանության և շահագործման, ճանապարհների մաքրության ու խնամքի աշխատանքերը.
24) կազմակերպոում է մասնակցություն մարզում հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման սկզբունքների մշակման և հողային հարաբերությունների կարգավորման աշխատանքներին.
25) կազմակերպում է հողերի օգտագործման (գոտիավորման) սխեմաների, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (բնակավայրերի գլխավոր հատակագծերի, մանրամասն հատակագծային փաստաթղթեր) կազմման աշխատանքները.
26) կազմակերպում է մասնակցություն հողօգտագործման արդյունավետությանն ուղղված նպատակային ծրագրերի կազմման, հողերի միավորման, բաժանման նախագծերի մշակման աշխատանքներին.
27) կազմակերպում է ապահովում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի մասնավորեցման և հետագա օգտագործման ուղղությունների, հողերի պահպանության, միավորման և վերաբաշխման նպատակային ծրագրերի մշակման աշխատանքներին.
28) կազմակերպում է գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու ՀայաստանիՀանրապետության Մարզպետի կողմից ստեղծված մարզային հանձնաժողովի գործունեությունը (հանձնաժողովի անդամներին հողաշինարական գործերի նախնական ծանոթացում, հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծի կազմում, քննարկման արդյունքների ամփոփում և համապատասխան արձանագրությունների և եզրակացությունների կազմման գործընթացը).
29) կազմակերպում է հողաշինության գծով քարտեզագրման, հողային, ագրոքիմիական, երկրաբուսաբանական և այլ հետազոտական աշխատանքների իրականացումը.
30) մարզի հողային հաշվեկշիռը սահմանված կարգով ներկայացնում է հաստատման.
31) կազմակերպում է մարզի համայնքների վարչական տարածքներում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողերից օտարման, անհատույց (մշտական) օգտագործման և կառուցապատման իրավունքով տրամադրման վերաբերյալ համայնքների կողմից ներկայացված համապատասխան գործերի քննարկումներ.
32) կազմակերպում է հողային հարաբերությունների բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության վերաբերյալ համապատասխան տեղեկատվության հավաքագրման գործընթացը.
33) կազմակերպում է հողաշինությանը վերաբերվող իրավական ակտերի, նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի (հրահանգներ, մեթոդական ցուցումներ, հանձնարարականներ) մշակման ու ներդրման աշխատանքները.
34) ապահովում է աջակցություն պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կառավարման, պահպանման և օգտագործման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, ապահովում անշարժ գույքի օտարման, վարձակալության և պայմանագրերից բխող իրավունքների պետական գրանցման աշխատանքները.
35) ապահովում է անշարժ գույքի, /շենքեր, շինություններ, հողեր, հողատեսքեր և այլն/ և ենթակառուցվածքների /ջրամատակարարում և ջրահեռացում, գազիֆիկացում, էլեկտրիֆիկացում, բնակարանային տնտեսություն, համատիրություններ, կապ և այլն/ վերաբերյալ համապատասխան տեղեկությունների կազմման և ներկայացման աշխատանքները.
36) ապահովում է աջակցություն Մարզի ենթակառուցվածքների /ջրամատակարարում, ջրահեռացում, գազամատակարարում, էլ. էներգիայի մատակարարում/ գործունեության ոլորտի և մարզային ենթակայության ինքնուրույն ջրամատակարարում և ջրահեռացում իրականացնող համայնքների և այլ կոմունալ ծառայությունների աշխատանքներին․
37) ապահովում է Մարզի համայնքների և մարզային ենթակայության կազմակերպությունների անշարժ գույքի /վարձակալություն, օտարում, դուրս գրում և այլն/ և ենթակառուցվածքների գործունեության հետ կապված գործարքները.
38) ապահովում է մարզային նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում տարբեր շինությունների, կոմունիկացիաների և գովազդների տեղադրման ուսումնասիրություններ, անհրաժեշտության դեպքում ներկայացնում է առաջարկություններ տեղադրման թույլտվությունների ուղղությամբ:

Վարչության կանոնադրությունը
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30