Մարզպետարան
Կառուցվածք
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԳԾԱՊԱՏԿԵՐԸ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Հենրիկ Մուրադյան
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ
+374 60 65 02 02
Կենսագրություն
Աշխատանքային գործունեություն
1992թ.
Վարդենիսի թիվ 248 ընտրատարածքից ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1992-1993թթ.
Զբաղեցրել է ՀՀ ՊՆ ՍԶՎ Վարդենիսի սահմանային պարետատան ուղեկալի պետի պաշտոնը:
1993-1996թթ.
Զբաղեցրել է ՀՀ ՊՆ Վարդենիսի 555-րդ բրիգադի գումարտակի հրամանատարի, բրիգադի հրամանատարի տեղակալի պաշտոնները:
1996 - 2003թթ.
ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է հրամանատարական պաշտոններ:
2004թ. մարտի 11-ին
Նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ:
2012թ. հուլիսի 27-ին
Նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնով նախատեսված պարտականությունների ժամանակավոր կատարող:
2013թ. հունիսի 10-ին
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար:
2016թ. սեպտեմբերի 7
Շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
Կրթություն
1971-1981թթ.
Սովորել է Վարդենիսի շրջանի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցում:
1989-1996թթ.
Սովորել և ավարտել է Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի ճանապարհային հաղորդակցման պետական համալսարանի հեռակա բաժինը:
1981-1986թթ.
Սովորել և ավարտել է Լենինական քաղաքի երկաթուղային տրանսպորտի տեխնիկումը:
1996թ.
Ավարտել է ՀՀ ՊՆ սպաների որակավորման բարձրացման կենտրոնի բարձրագույն ակադեմիական դասընթացները:
Այլ գործունեություն
Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների
1982 - 1984թթ. - ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում:
1989-1991թթ. - կազմավորել է ինքնապաշտպանական ջոկատներ և կազմակերպել Վարդենիսի հայկական բնակավայրերի պաշտպանությունը,
1992 - 1994թթ. - մասնակցել է մարտական գործողությունների:
Պարգևներ
Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, ԼՂՀ «Արիության» և «Մարտական ծառայության», ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Նելսոն Ստեփանյան», ՀՀ և ԼՂՀ մի շարք պետական ու գերատեսչական այլ մեդալներով:
Գործառույթներ / իրավասություններ
1. Ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալը`
1) գործում է ենթակա պետական մարմնի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով եւ համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում փոխանցում է հանձնարարականները, ապահովում է կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների եւ հիմնարկների կողմից ենթակա պետական մարմնի ղեկավարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ եւ դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով ենթակա պետական մարմնի ղեկավարին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ պետական մարմինների եւ կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ենթակա պետական մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է ենթակա պետական մարմնի ղեկավարի այլ ցուցումներ եւ հանձնարարականներ:
2. Ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալն օրենքով նախատեսված դեպքերում կարող է ունենալ օգնական: Ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին:Մարզպետարանում կառավարչական իրավահարաբերությունների առանձնահատկությունները
1. Մարզպետարանում կառավարչական իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով ենթակա պետական մարմնի համար սահմանված պահանջներին համապատասխան:« Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին » ՀՀ Օրենք, հոդված 17 և հոդված 19: