Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

Վահան  Զարոյան

Վահան Զարոյան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ

էլ. փոստ

+374 60 65-00-50 +374 60 65 00 60

Կենսագրություն

 Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

21 մարտի 1986 թվական, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք:

Կրթություն

1993-2003 թթ. սովորել և ավարտել է Վարդենիսի Էդվարդ Պողոսյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը:

2003 թվականին ընդունվել է Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:

 Աշխատանքային գործունեություն

2018 թվականի հունիսի 27-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:

2020 թվականի հունիսի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 19-ը աշխատել է  Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում որպես խորհրդական։

ՀՀ Վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի N 1200 - Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ  Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:

 Այլ տվյալներ

2004-2006 թվականին ծառայել է ՀՀ ՊՆ զինված ուժերում:

2008 թվականից ակտիվ մասնակցել է հասարակական-քաղաքական շարժումներին:

2015 թվականից ՔՊ հիմնադիր անդամ է:

2017 թվականին առաջադրվել է «ԵԼՔ» դաշինքի ռեյտինգային թեկնածու թիվ 8 ընտրատարածքում և  մարզում  զբաղեցրել առաջին տեղը:

2018 թվականի մարտի 31-ին սկսված «Իմ Քայլը» շարժման ակտիվ մասնակից է:

2018 թվականից հիմնադիր անդամ է «Անդրանիկ Ֆուտբոլային ակումբ » հասարակական կազմակերպության:

 Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ:

Գործառույթներ / իրավասություններ

Ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալը`


1) գործում է ենթակա պետական մարմնի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում փոխանցում է հանձնարարականները, ապահովում է կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կողմից ենթակա պետական մարմնի ղեկավարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով ենթակա պետական մարմնի ղեկավարին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ենթակա պետական մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է ենթակա պետական մարմնի ղեկավարի այլ ցուցումներ և հանձնարարականներ.
6) օրենքով նախատեսված դեպքերում ենթակա պետական մարմնի անունից առանց լիազորագրի հանդես է գալիս դատարանում և իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:
2. Ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալն օրենքով նախատեսված դեպքերում կարող է ունենալ օգնական: Ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02