Մարզպետարան
Կառուցվածք
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԳԾԱՊԱՏԿԵՐԸ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Վահագն Դաբաղյան
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական
+374 60 65 06 24
Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
12.01.1973թ., Գեղարքունիքի մարզ, ք․Գավառ:
Կրթություն
1990-1995թթ. սովորել է Երեւանի ժողողովրդական տնտեսության ինստիտուտում՝ «Արտադրության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությամբ։
2006-2007 թթ. սովորել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի «Երիտասարդ առաջնորդների դպրոցում»։
2007-2008 թթ. սովորել է Եվրախորհրդի քաղաքական դասընթացների Երեւանյան դպրոցում։
«Ջոն Սմիթ» հիմնադրամի «Ջոն Սմիթ ուսումնական ծրագիր- 2010 թ. » շրջանավարտ է (Մեծ Բրիտանիա) ։
Աշխատանքային գործունեություն
1997 -1999 թթ.՝ Գավառի «Քյավառ» հեռուստաընկերությունում՝ որպես հեռուստալրագրող։
1999-2001թթ.՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում՝ որպես Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկների ֆինանսատնտեսական գործունեության վերահսկիչ։
2001 թ՝ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունում՝ որպես Գեղարքունիքի մարզի ծրագրերի համակարգող։
1999-2006 թթ.՝ Գավառի «Քյավառ» հեռուստաընկերությունում ՝ որպես գլխ. խմբագիր, «Ասպարեզ» հասարակական-քաղաքական հաղորդաշարի վարող:
2003-2005 թթ. ` «Փրոջեքթ Հարմոնի» միջազգային կազմակերպության «Դպրոցների փոխկապակցում» ծրագրի Գեղարքունիքի մարզի համայնքային կապերի զարգացման համակարգող։
2004-2005թթ.՝ ՄԱԶԾ «Հայաստանի կառավարման էլ-համակարգ» ծրագրում՝ որպես Գեղարգունիքի մարզի համակարգող։
2006-2010 թթ.՝ «Կրթությամբ զարգացաման ակադեմիա» միջազգային կազմակերպությունում՝ որպես Գեղարքունիքի մարզային ներկայացուցիչ:
2011-2014 թթ.՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամում՝ որպես «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» Գեղարքունիքի մարզային համակարգող:
2014-2017 թթ․՝ ՄԱԶԾ «Կլիմա Իսթ» ծրագրում՝ որպես Գեղարքունիքի մարզի մոնիտոր։
2015-2016 թթ. ՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունում՝ որպես «Աջակցություն Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագրի Գեղարքունիքի մարզային մենթոր:
2018-2020 թթ․՝ «Աժդահակ» համայնքային զարգացման ՀԿ-ում՝ որպես նախագահ։
2015-2020 թթ.՝ «Քյավառ» հեռուստաընկերությունում՝ որպես գլխ. խմբագիր, «Վեկտոր» հասարակական-քաղաքական հաղորդաշարի վարող:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2020 թվականի մարտի 17-ի թիվ 124 որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական:
Այլ տվյալներ
1995-1996 թթ. ՝ ծառայել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերում:
2007 թ․՝ հրատարակվել է նրա հեղինակած «Արծիվը» պատմական դրաման։
Դասընթացներ է վարել «էներգաարդյունավետություն», «Ծրագրի մշակում եւ կառավարում», «Համայնքային զարգացում», «Հեռուստալրագրություն», «ՏԻՄ գործունեության հրապարակայնություն եւ թափանցիկություն», «Տեղեկատվության ազատություն», «Մասնակցային կառավարում», «Շահերի պաշտպանություն», «Առաջնորդություն», «Ժամանակի կառավարում» եւ այլ թեմաներով։
Հայաստանում եւ արտերկրում մասնակցել է բազմաթիվ դասընթացների եւ ուսումնական այցերի՝ ռազմավարական պլանավորման, առաջնորդության, հեռուստալրագրության, մասնակցային կառավարման, բնապահպանության , ՏԻՄ եւ այլ ոլորտներում։
Եղել է
Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրի հանձնաժողովի անդամ,
Գավառի Բնապահպանական տեղեկատվության հասարակական Օրհուս կենտրոնի
խորհրդի անդամ,
Գեղարքունիքի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ:
Կուսակցական պատկանելիությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի եւ մեկ դուստր: