Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ   ԳԾԱՊԱՏԿԵՐԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Թափուր

Թափուր

Ընդհանուր բաժնի պետ

էլ. փոստ

+374 60 65-00-50 +374 60 65-06-12

Կենսագրություն

Տարեթիվ, ամիս, ծննդավայր

Կրթություն

Աշխատանքային գործունեություն

Այլ տվյալներ


 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
ա)կազմակերպում է Մարզպետարան հասցեագրված մտից և ելից գրությունների, քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների գրանցման աշխատանքները` նաև էլեկտրոնային տարբերակով.
բ)Օրենքով սահմանված կարգով հասարակությանը տեղեկացնում է քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման արդյունքների մասին.
գ)հետևում է Մարզպետարանի ստորաբաժանումների կողմից ընթացք տրվող փաստաթղթերի կատարման ժամկետներին և յուրաքանչյուր շաբաթ տեղեկատվություն ներկայացնում Քարտուղարության պետին.
դ)կազմակերպում է տվյալ տարվա արխիվացման ենթակա փաստաթղթերի նախապատրաստական աշխատանքները և դրանց հանձնումը Մարզպետարանի արխիվ.
ե)ապահովում արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանման, օգտագործման և այդ փաստաթղթերը Հայաստանի ազգային արխիվ հանձնելու աշխատանքները.
զ) հետևում է վարչական վարույթի մատյանների վարմանը.
է)հսկողություն է սահմանում պաշտոնական տեղեկագրերի գրանցման և նրանց շրջանառության ընթացքի ապահովման նկատմամբ.
ը)կազմակերպում է արխիվային փաստաթղթերի գրանցամատյանի վարման աշխատանքները.
թ)կազմակերպում է Մարզի խորհրդի նիստերի և Մարզպետի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրման աշխատանքները
ժ)մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը և կազմմանը.
ժա)Քարտուղարության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ժբ)Քարտուղարության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժգ)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժդ)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժե) Քարտուղարության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժզ) Քարտուղարության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ժէ)այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ժը)ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ժթ)Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ի) Քարտուղարության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իա)Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
իբ)ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իգ)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-16 17:11:07