Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

Սևակ Խլղաթյան

Սևակ Խլղաթյան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական

էլ. փոստ

+374 60 65-00-50 +374 60 65 98 62

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

30. 07.1958թ. Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, գյուղ Վերին Գետաշեն:

Կրթություն

1965-1975թթ. սովորել և ավարտել է Վ.Գետաշենի միջնակարգ դպրոցը:

1980թ. ավարտել է Երևանի Վ. Յու.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը` գերմաներեն մասնագիտությամբ և ստացել միջնակարգ դպրոցի գերմաներեն լեզվի ուսուցչի որակավորում։

Աշխատանքային գործունեություն

1975-1976թթ․ աշխատել է Վերին Գետաշենի սովխոզում որպես բանվոր։

1980-1984թթ. աշխատանքի է նշանակվել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցում որպես գերմաներեն լեզվի ուսուցիչ, այնուհետև դպրոցի փոխտնօրեն:

1984-1989թթ․ընտրվել և աշխատել է Կոմերիտմիության Մարտունու շրջկոմի երկրորդ, այնուհետև առաջին քարտուղար:

1989-1992թթ․ աշխատել է Մարտունու ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումում որպես ուսումնական գծով փոխտնօրեն:

1992-1993թթ․ընտրվել և աշխատել է Մարտունու շրջգործկոմի նախագահի տեղակալ:

1993-1996թթ․ աշխատել է Երևանի հումանիտար քոլեջի Մարտունու մասնաճյուղում որպես դասատու:

1996-2002թթ․ նշանակվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տարածքային բաժնի վարիչի տեղակալ։

2002-2010թթ․ նշանակվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության ՀԳՄ տարածքային ծառայությունների գործունեության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ, համակարգել է Մարտունու համայնքների և հանրապետական գործադիր մարմինների փոխկապակցված աշխատանքը:

2010թ. դեկտեմբերի 27-ին նշանակվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար:

2018 թվականին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար:

2023 թվականին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2024 թվականի հուլիսի 30-ի N399-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական։

Դասային աստիճան

2014 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

Այլ տվյալներ

Տիրապետում է հայերեն, գերմաներեն, ռուսերեն լեզուներին։

Խրախուսանքներ

2006թ․պարգևատրվել է ՀՀ Վարչապետի շնորհակալագրով
2019թ․ՏԿԵ նախարարի շնորհակալագրով
2021թ․ «Դրաստամատ Կանայան մեդալով
2021 թ․ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հուշամեդալով։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02