Մարզպետարան
Կառուցվածք
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԳԾԱՊԱՏԿԵՐԸ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Խաժակ Սուչյան
Հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի պետ
Կենսագրություն
Տարեթիվ, ամիս, ծննդավայր
29.11.1959 թ Գեղարքունիքի մարզ, գյուղ Կարմիրգյուղ:
Կրթություն
1965-1975թթ սովորել և ավարտել է Կարմիրգյուղի միջնակարգ դպրոցը:
1976-1981թթ սովորել և ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, զուգահետ անցել զինվորական պատրաստություն, ստացել լեյտենանտի կոչում:
Աշխատանքային գործունեություն
1975-1976թթ Կամո-Կաբել գործարանում՝ որպես բանվոր:
1982-1992 թթ Կամոյի <<Դիպոլ>>, ԱՄ-ում՝ որպես ինժեներ-տեխնոլոգ:
1993-2002թթ Կամոյի զինվորական կոմիսարիատում՝ որպես բաժանմունքի պետ:
2002-2004թթ Հանրապետական զինվորական կոմիսարիատում՝ որպես ավագ զինծառայող:
2004-2015թթ զբաղեցրել է Գավառի զինվորական կոմիսարի պաշտոնը:
15.12.2017թ նշանակվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի պետ:
Այլ տվյալներ
Զինվորական կոչումը՝ փոխգնդապետ:
Պարգևատրվել է <<Մարշալ Բաղրամյան>>, <<Անդրանիկ Օզանյան>>, <<Դրաստամատ Կանայան>>, <<Գարեգին Նժդեհ>>,<<Ծովակալ Իսակով>>, <<Վազգեն Սարգսյան>>հուշամեդալներով:
Ամբասիր ծառայության համար ՀՀ ՊՆ 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի մեդալներով:
Ամուսնացած է, ունի 2 զավակ և 4 թոռ:
Գործառույթներ / իրավասություններ
Բաժնի պետը՝
ա) աջակցում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությանը.
բ)կազմակերպում է զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման խնդիրների հետ տարվող աշխատանքները.
գ)ապահովում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ.
դ) մասնակցում է զորակոչային հանձնաժողովների կազմման գործընթացին.
ե) աջակցում է խաղաղ ժամանակ զորահավաքային աշխատանքներին.
զ)կազմակերպում է զորակոչի իրականացման, զինվորական ծառայողների, պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքի անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ուղղությամբ տարվող աշխատանքները.
է) մասնակցում է պետական սահմանների պահպանության գործում անհրաժեշտ աջակցության իրականացմանը.
ը) մասնակցում է տարածքային պաշտպանական միջոցառումների ծրագրավորման աշխատանքներին.
թ)մասնակցում է պաշտպանության նպատակով տարածքի հաղորդակցության ուղիների նախապատրաստման, զորահավաքային ծրագրերի իրականացմանը.
ժ)մասնակցում է ոստիկանության, ազգային անվտանգության ոլորտի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների հետ տարվող աշխատանքներին.
ժա) կազմակերպում է աշխարհագրական օբյեկտների անվանափոխման և անվանակոչման աշխատանքները.
ժբ)կազմակերպում է հարկային մարմինների, կապի, էլեկտրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման խնդիրների առնչությամբ ՀԳՄ տարածքային ծառայությունների հետ տարվող աշխատանքները.
ժգ) կազմակերպում է մարզի ԱԻ և ՔՊ համակարգի աշխատանքները.
ժդ)կազմակերպում է մարզային ծրագրով նախատեսված արտակարգ իրավիճակների հետ կապված տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացումը, ՏԻՄ-երի և բնակչության ներգրավումը ՔՊ միջոցառումների իրականացմանը.
ժե)կազմակերպում է Մարզի վարչական տարածքում անտառային հրդեհների մարման աշխատանքները, մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողների և բնակչության ներգրավման աշխատանքները.
ժզ)մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը և կազմմանը.
ժէ)Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերա¬բեր¬յալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ժը)Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժթ)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ի)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իա)Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իբ)Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իգ)այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իդ)ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իե)Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իզ)Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իէ)Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
իը)ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իթ)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):