Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ   ԳԾԱՊԱՏԿԵՐԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Սուրեն  Կարապետյան

Սուրեն Կարապետյան

Ճարտարապետաշինարարական բաժնի պետ

էլ. փոստ

Կենսագրություն

Տարեթիվ , ամիս, ծննդավայր

06.10.1973թ. Գեղարքունիքի մարզ, Մարտունի քաղաք:

Կրթություն

1980-1990թթ. սովորել և ավարտել է Մարտունու թիվ 2 միջնակարգ դպրոցը:

1990-1996թթ. սովորել և ավարտել Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը, ստանալով ճարտարապետի որակավորում:

Աշխատանքային գործուներություն

1997-1999թթ. աշխատել է Մարտունու քաղաքապետարանում, որպես քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ:

2002-2005թթ. աշխատել է ՙՀայռուսգազարդ՚ ՓԲԸ, Մարտունու ԳԳՄ-ում, որպես ճարտարագետ,այնուհետև որպես տեղամասի պետ:

2005-2006թթ. աշխատել է Մարտունու քաղաքապետարանի ՔՃԿԲ բաժնում, որպես մասնագետ:

2009-2011թթ. աշխատել է Մարտունու քաղաքապետարանի քաղաքաշինության և գյուղատնտեսության բաժնում, որպես գլխավոր մասնագետ:

2011-2017թթ. աշխատանքի է անցել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի  ՏԻ և ՀԳՄՏՍ ԳՀ վարչությունում, որպես գլխավոր մասնագետ:

01.08.2017թ. նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության, ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
ա) կազմակերպում է Մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմման աշխատանքները.
բ) առաջարկություններ է ներկայացնում Մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ.
գ)քննարկում և առաջարկություն է ներկայացնում հանրապետության տարածքային զարգացման տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ.
դ)հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում իրականացնում է քաղաքաշինական գործունեության նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների համաձայնեցումը և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում առաջարկությունների վերաբերյալ եզրակացություններ է ներկայացվում պետական կառավարման համապատասխան լիազոր մարմիններին.
ե) համաձայնեցնում կամ հիմնավորված մերժում է առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը.
զ)կազմակերպում է միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ.
է) քաղաքաշինության բնագավառում անցկացնում է համայնքների ղեկավարների գործունեության պլանային ստուգումներ.
ը)կազմակերպում է ստուգումներ տեղական ինքնակառավարման մարմններում համապատասխան համայնքի վարչական տարածքում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքեր հայտնաբերելիս, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա.
թ) կազմակերպում է բնակարանային և այլ շինարարություն, իրականացնում է կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառույթներ, քաղաքաշինության գործունեության հսկողություն, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ.
ժ)կազմում է հաջորդ տարվա բյուջեի հաշվին Մարզպետարանի պատվիրատվությամբ կատարվող ծախսերի բյուջետային հայտերը.
ժա)կազմակերպում է ՀՀ պետական միջոցների հաշվին Մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքների ավարտական, հանձնման-ընդունման գործընթացին առնչվող

փաստաթղթերի /ակտերի/ նախապատրաստումը.
ժբ) իրականացնում է պատվիրատուի գործառույթներ բնագավառին ՀՀ պետական բյուջեից կատարված հատկացումների գծով.
ժգ) կազմում է քաղաքաշինության բնագավառի միջնաժամկետ ծախսային ծրագրերը.
ժդ)համակարգում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կառուցապատման աշխատանքները.
ժե)կազմակերպում է ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ դատախազություն հաղորդումներ ներկայացնելու աշխատանքները.
ժզ)կազմակերպում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում քաղաքաշինական գործունեության մոնիտորինգի աշխատանքները.
ժէ)իրականացնում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կառուցապատման աշխատանքները.
ժը)մասնակցում է քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության պլանային ստուգումներին.
ժթ)մասնակցում է հաջորդ տարվա բյուջեով Մարզպետարանի պատվիրատվությամբ կատարվող ծախսերի բյուջետային հայտերի կազմման աշխատանքներին.
ի)մասնակցում է պետական միջոցների հաշվին, Մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքների ավարտական, հանձնման-ընդունման գործընթացին առնչվող փաստաթղթերի (ակտերի) նախապատրաստման աշախտանքներին.
իա)մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը և կազմմանը.
իբ)Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
իգ)Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
իդ)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իե)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իզ)Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իէ)Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իը)այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իթ)ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իժ)Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լ)Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լա)Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
լբ)ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լգ)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-16 17:11:07