Մարզպետարան
Կառուցվածք
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԳԾԱՊԱՏԿԵՐԸ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Ալբերտ Աղեկյան
Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ
+374 60 65-06-13
Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
05.10.1958թ. Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաք, Արծվաքար թաղամաս:
Կրթություն
1967-76թթ. սովորել և ավարտել է Կամո քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցը:
1976-77թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 1 պրոֆտեխուսումնարանը:
1977-81թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիսուտի ֆինանսա-հաշվային ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
1981-1983թթ. աշխատել է Կամոյի շրջանային խորհրդի գործկոմի ֆինանսական բաժնում որպես բյուջետային ավագ վերստուգիչ-տեսուչ:
1983-1990թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողության-վերստուգման վարչության, Կամոյի շրջ/քաղ/ գլխավոր վերահսկիչ-վերստուգիչի պաշտոնում:
1990-1996թթ. աշխատել է Կամոյի շրջխորհրդի գործկոմի ֆինանսական բաժնի վարիչի պաշտոնում:
1996թվականից աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական բաժնի վարիչ, ապա ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնում:
2003թվականից աշխատում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում:
2018 թվականից՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ:
2005 թվականից թիվ 22 ԸԸՀ-ի, իսկ 2017 թվականից թիվ 19 ՏԸՀ-ի նախագահն է:
Այլ տվյալներ
1981-83թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1991-95թթ. ընտրվել է Կամոյի քաղաքային խորհրդի պատգամավոր:
Պարգևատրվել է`
2010թ ,,Մայրության երախտագիտություն,, մեդալով:
2014թ. ,,5-րդ բրիգադ 20 տարի,, ԵԿՄ հոբելյանական մեդալով:
2015թ. ՀՀ Պաշտպանության նախարարության ,,Մարշալ Բաղրամյան,, մեդալով:
ՀՀ Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա և չորս թոռ:
Գործառույթներ / իրավասություններ
Գլխավոր քարտուղարի տեղակալը `
ա)Վերահսկում է Մարզպետի որոշումների և կարգադրությունների հանձնարարականների կատարման ընթացքը.
բ) Կազմակերպում է աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքները.
գ)Վերահսկում ու ապահովում է աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, դրանցում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծերի մշակման ու վարման աշխատանքների իրականացումը.
դ)Օրենքով սահմանված կարգով վերահսկում է Մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների իրականացումը.
ե)վերահսկում է Մարզպետարանի գործավարության կազմակերպման աշխատանքները.
զ)Մասնակցում է քաղաքացիական ծառայողների մրցութային և ատեստավորման թեստերի ու հարցատոմսերի հարցերի կատարելագործման աշխատանքներին, ղեկավարում այդ գործընթացը.
է)Հսկողություն է սահմանում Մարզպետարանի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման և ատեստավորման աշխատանքների նկատմամբ.
ը)Հսկողություն է իրականացնում Մարզպետարանի աշխատանքային ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ և արդյունքների մասին զեկուցում քարտուղարության պետին.
թ)Հսկողություն է իրականացնում Մարզպետարանի պաշտոնական էլեկտրոնային կայքի վարման և տեղեկատվական շտեմարանի հարստացման աշխատանքների նկատմամբ.
ժ)Վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստերի և Մարզպետարանում անցկացվող խորհրդակցությունների արձանագրման գործընթացի նկատմամբ.
ժա)Վերահսկողություն է իրականացնում Մարզպետարանի փաստաթղթերի արխիվացման և պահպանման գործառույթների նկատմամբ.
ժբ) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների ընդունելության նախապատրաստական աշխատանքներ, հսկում Մարզպետի կողմից ընդունելության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, հետևում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին.
ժգ) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների հսկողությունը.
ժդ) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է մեթոդական տարբեր ուղեցույցերի նախապատրաստում ու մշակում.
ժե)Գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները արդյունավետ տնօրինելու վերաբերյալ.
ժզ) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.
ժէ) իր լիազորությունների շրջանակներում այլ մարմիններից և պաշտոնատար անձանցից ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
ժը)իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժթ)Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կամ իր լիազորությունների շրջանակներում կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
ի)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Գլխավոր քարտուղարի տեղակալն ունի օրենքներով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):