Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

Սևակ Խլղաթյան

Սևակ Խլղաթյան

Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար

էլ. փոստ

+374 60 65-00-50 +374 60 65-00-35

Կենսագրություն

 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

30. 07.1958թ. Գեղարքունիքի մարզ, գյուղ Վերին  Գետաշեն:

Կրթություն

1965-1975թթ. սովորել և ավարտել է Վ.Գետաշենի միջնակարգ դպրոցը:
1980թ. ավարտել է Երևանի Վ. Յու.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը:

Աշխատանքային գործունեություն

1980թ. աշխատանքի է նշանակվել Գեղարքունիքի մարզի Ն.Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցում որպես գերմաներեն լեզվի ուսուցիչ, այնուհետև փոխտնօրեն:
Ընտրվել և աշխատել է Կոմերիտմիության Մարտունու շրջկոմի երկրորդ, այնուհետև առաջին քարտուղար:
Աշխատել է Մարտունու ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումում որպես փոխտնօրեն ուսումնական գծով:
Ընտրվել և աշխատել է Մարտունու շրջգործկոմի նախագահի տեղակալ:
Աշխատել է Երևանի հումանիտար քոլեջի Մարտունու մասնաճյուղում որպես դասատու:
Մարզպետարանի ձևավորման սկզբից նշանակվել է Գեղարքունիքի մարզպետարանի տարածքային բաժնի վարիչի տեղակալ, համակարգել է Մարտունու համայնքների և հանրապետական գործադիր մարմինների փոխկապակցված աշխատանքը:


2010թ. դեկտեմբերի 27-ից աշխատում է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար:

2018 թվականից՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար:

Կուսակցական պատկանելությունը

ՀՀԿ անդամ:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ:
 

 

Գործառույթներ / իրավասություններ

 Գլխավոր քարտուղարը

1. Պետական մարմինն իր իրավասության սահմաններում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ է ձեռք բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:
2. Գլխավոր քարտուղարն օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է պետական մարմնի լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:
3. Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն անմիջական հաշվետու են գլխավոր քարտուղարին:
4. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում պետությանը իր մեղքով պատճառած վնասի համար: Գլխավոր քարտուղարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար: Գլխավոր քարտուղարի լիազորությունները դադարեցնող անձը պարտավոր է լուծել նաև նրա` պետությանը պատճառած վնասի հատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետևանքով պետությանը պատճառած վնասը հատուցում է սույն մասի պահանջը խախտած անձը:
5. Գլխավոր քարտուղարը՝
1) առանց լիազորագրի` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է պետական մարմնին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է պետական մարմնի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
4) կառավարման լիազորություններ ունեցող սահմանադրական մարմին (պաշտոնատար անձին) է ներկայացնում պետական մարմնի տարեկան հաշվեկշիռը, եթե պետական մարմնի կանոնադրությամբ նախատեսված չէ այն ներկայացնել պետական մարմնի ղեկավարին.
5) պետական մարմնի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և գրասենյակների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
6) պետական մարմնի ղեկավարին է ներկայացնում աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների և գրասենյակների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.
7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է պետական մարմնի ղեկավարի տեղակալի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.
8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, ենթակա պետական մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է պետական մարմնի ղեկավարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով պետական մարմնի ղեկավարին.
9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստած, ինչպես նաև իր և (կամ) պետական մարմնի ղեկավարի և (կամ) պետական մարմնի ղեկավարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
6. Գլխավոր քարտուղարը կարող է ունենալ տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարը իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է վարչապետը:
7. Սույն օրենքով սահմանված` գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնում են օրենքով նախատեսված դեպքերում դատական դեպարտամենտի ղեկավարը, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը:
(12-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-13-Ն)

 

 



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06