Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

Սիմոն Մանուկյան

Սիմոն Մանուկյան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար

էլ. փոստ

+374 60 65-00-50 +374 60 65-00-35

Կենսագրություն

Տարեթիվ, ամիս, ծննդավայր

12․01․1965 թվական, ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Նորատուս բնակավայր

 Կրթություն

1971-1981թթ․ սովորել և ավարտել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուսի միջնակարգ դպրոցը:


1983-1988թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Աշխատանքի էկոնոմիկա և կազմակերպում ֆակուլտետի աշխատանքի էկոնոմիկա բաժինը և ստացել տնտեսագետի որակավորում։

 Աշխատանքային գործունեություն

1981-1982թթ․ աշխատել է ՀԽՍՀ Կամո (Գավառ) քաղաքի Դիպոլ ԱՄ-ում որպես բանվոր, այնուհետև էլեկտրիկ։

1988-1989թթ. Աշխատել է Գավառի Դիպոլ ԱՄ- ի աշխատանքի և աշխատավարձի բաժնում՝ որպես նորմավորող:

1989 -1996թթ. աշխատել է Գավառի Դիպոլ ԱՄ- ի աշխատանքի և աշխատավարձի բաժնում որպես բյուրոյի պետ:

1996-2000թթ. աշխատել է ՀՀ հարկային տեսչության Գավառի ՏՀՏ- ում՝ որպես պետական հարկային տեսուչ։

2000-2002թթ. աշխատել է ՀՀ պետական եկամուտների նախարարության Գեղարքունիքի մարզային տարածքային հարկային տեսչության հարկ վճարողների սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ։

2003-2005թթ. աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Գեղարքունիքի ՏՀՏ-ի ՀՎՍ ՏՄՀ բաժնի ավագ հարկային տեսուչ, գլխավոր հարկային տեսուչ։

2005-2009թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Գավառի ՏՀՏ-ի ՀՎՍ ՏՄՀ բաժնի պետ։

2009 - 2011թթ. Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գավառի ՏՀՏ-ի ՀՎՍ բաժնի պետ։

2011 -2014թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գավառի ՏՀՏ-ի ՏՎ բաժնի պետ։

2014-2016թթ. աշխատել է ՀՀ Ֆինանսների նախարարության Գավառի ՏՀՏ-ի ՏՎ բաժնի պետ։

2016-2017թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գավառի ՏՀՏ-ի ՏՎ բաժնի պետ։

2017-2019թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության N 3 բաժնում տնտեսագետ, գլխավոր հարկային տեսուչ։

2019-2023թթ. աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ ։

2023-2024թթ. աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության փաստաթղթաշրջանառության բաժնի պետ։

ՀՀ Վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 22-ին N 947-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար:

Պարգևատրումներ

2011 թվականի դեկտեմբերի 27-ին շնորհվել է ՀՀ հարկային ծառայության 3-րդ դասի ավագ խորհրդականի դասային աստիճան։

2021թ․ -  խրախուսվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով։

2023թ․ -  խրախուսվել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի շնորհակալագրով։

 Այլ տվյալներ

1983-1985թթ. ծառայել է Խորհրդային բանակում։

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

Գործառույթներ / իրավասություններ

 Գլխավոր քարտուղարը

1. Պետական մարմինն իր իրավասության սահմաններում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ է ձեռք բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:
2. Գլխավոր քարտուղարն օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է պետական մարմնի լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:
3. Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն անմիջական հաշվետու են գլխավոր քարտուղարին:
4. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում պետությանը իր մեղքով պատճառած վնասի համար: Գլխավոր քարտուղարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար: Գլխավոր քարտուղարի լիազորությունները դադարեցնող անձը պարտավոր է լուծել նաև նրա` պետությանը պատճառած վնասի հատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետևանքով պետությանը պատճառած վնասը հատուցում է սույն մասի պահանջը խախտած անձը:
5. Գլխավոր քարտուղարը՝
1) առանց լիազորագրի` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է պետական մարմնին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է պետական մարմնի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
4) կառավարման լիազորություններ ունեցող սահմանադրական մարմին (պաշտոնատար անձին) է ներկայացնում պետական մարմնի տարեկան հաշվեկշիռը, եթե պետական մարմնի կանոնադրությամբ նախատեսված չէ այն ներկայացնել պետական մարմնի ղեկավարին.
5) պետական մարմնի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և գրասենյակների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
6) պետական մարմնի ղեկավարին է ներկայացնում աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների և գրասենյակների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.
7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է պետական մարմնի ղեկավարի տեղակալի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.
8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, ենթակա պետական մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է պետական մարմնի ղեկավարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով պետական մարմնի ղեկավարին.
9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստած, ինչպես նաև իր և (կամ) պետական մարմնի ղեկավարի և (կամ) պետական մարմնի ղեկավարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
6. Գլխավոր քարտուղարը կարող է ունենալ տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարը իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է վարչապետը:
7. Սույն օրենքով սահմանված` գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնում են օրենքով նախատեսված դեպքերում դատական դեպարտամենտի ղեկավարը, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը:
(12-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-13-Ն)

 

 



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:28:21