Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

Լիանա Մակվեցյան
Իրավաբանական բաժնի պետի պարտականությունները կատարող՝
+374 60 65-06-15
Կենսագրություն
Ծննդյան տարեթիվ, ծննդավայր
26.03.1993 թվական, ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաք։
Կրթություն
2000-2010թթ․ սովորել և ավարտել է Գավառի Ս․ Քոչարյանցի անվան Հ 1 հիմնական ապա Գավառի ավագ դպրոցները։
2010-2014թթ. ընդունվել և ավարտել է Գավառի պետական համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։
2014-2016թթ. սովորել և ավարտել է Գավառի պետական համալսարանը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։
Աշխատանքային գործունեություն
2017թ. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակ, ընտրական գործընթաց, երկարաժամկետ դիտորդների համակարգող, մարզային իրավաբան։
06.11.-06.12. 2015թ․ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի «Հայաստանի քաղաքական գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հարցազրուցավար։
01.09.-01.10.2016թ․ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակ, պրակտիկանտ։
01.02.2017-30․11․2019թթ․ «Իրավաբանների հայկական ասոցացիա» Գեղարքունիքի մասնաճյուղի համակարգող, իրավաբան։
26․07․2022-02․12․2024թթ․ ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազություն, տարածքային բաժնի ավագ մասնագետ։
09.12.2024-09.03.2025թթ․ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, իրավաբանական բաժնի փորձագետ։
10.03.2025թ․ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, իրավաբանական բաժնի ավագ իրավաբան, իրավաբանական բաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող։
Այլ տվյալներ
Իրականացրել է կամավորական մի շարք աշխատանքներ, մասնակցել տարբեր թեմաներով վերապատրաստման դասընթացների։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Գործառույթներ / իրավասություններ
Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
1) ապահովում և իրականացնում է Աշխատակազմում նախապատրաստվող իրավական փաստաթղթերի ձևակերպումը Հայաստանի Հանրապետության գործող օրենքների ու իրավական ակտերի պահանջներին համապատասխան.
2) կազմակերպում և ապահովում է դատական ատյաններում Աշխատակազմի շահերի պաշտպանությունը.
3) ապահովում է մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների կողմից ընդունված իրավական ակտերի ուսումնասիրման գործընթացը՝ օրենսդրությանը հակասող իրավական ակտերի առկայության դեպքում առաջարկություններ ներկայացնում Մարզպետին` դրանք վերացնելու կամ կասեցնելու համար.
4) ապահովում է իրավական և մասնագիտական հսկողություն համայնքների ղեկավարների սեփական և պետության պատվիրակված լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների նկատմամբ.
5)ապահովում է առաջադրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը և տալիս դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ.
6) ապահովում և իրականացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, վարչական տույժ նշանակելու գործընթացը.
7) ապահովում է Մարզպետի իրավասությունների շրջանակներում ՏԻՄ-երի որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկումը դատարան.
8) մասնակցում է Աշխատակազմի կողմից իրականացվող վարչական վարույթի գործընթացին.
9) ապահովում է Գլխավոր քարտուղարի հրամանների և Մարզպետի որոշումների նախագծերի նախապատրաuտման աշխատանքները.
10) ապահովում է Բաժնի մասնակցությունը քաղաքացիներից ստացված դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկմանն ու պատասխանների նախապատրաստմանը․
11) իրականացնում է Աշխատակազմի իրավասության շրջանակներում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների և Աշխատակազմի կողմից հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների համակարգումը: