Մարզպետարան
Կառուցվածք
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԳԾԱՊԱՏԿԵՐԸ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Մարատ Ղուրշուդյան
Հողաշինարարության և հողօգտագործման բաժնի պետ
+374 60 65-06-11
Կենսագրություն
Տարեթիվ, ամիս, ծննդավայր
1960թ. օգոստոս Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ Հացառատ թաղամաս:
Կրթություն
1967-1977թթ. սովորել և ավարտել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1978-1983թթ. ընդունվել և ավարտել է Երևանի հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
1983-1987թ. աշխատել է Հացառատի խորտնտեսությունում որպես երկրորդ գյուղատնտես
1987-1991թ. աշխատել է Հացառատի խորտնտեսությունում որպես գլխավոր գյուղատնտես:
1991-1993թթ. աշխատել է Կամոյի քաղխորհրդի գործկոմում որպես հողաշինարար:
1993-1997թթ. աշխատել է Կամոյի ,,Ագրոսերվիս,, միավորումում որպես գլխավոր գյուղատնտես:
1997-2001թթ. ՀՀ Գեղարքունիքի մարզի ագրարային պետական տեսչությունում որպես հողային պետական տեսուչ
2001-2002թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում որպես ՀՀ Գեղարքունիքի մարզի հողային պետական տեսուչ
2002-2017թթ. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի հողաշինարարության և հողօգտագործման բաժնի վարիչի տեղակալ:
2017թ. նոյեմբերի 8-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի հողաշինարարության և հողօգտագործման -մարզային հողային պետական տեսչության բաժնի վարիչ:
Այլ տվյալներ
Ունի երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է ունի մեկ դուստր և մեկ որդի:
Գործառույթներ / իրավասություններ
Բաժնի վարիչը՝
ա) Բաժնի աշխատանքային ծրագրի համաձայն կազմակերպում է Բաժնի աշխատանքները:
բ) ապահովում է Մարզպետի Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը:
գ) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և Մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը:
դ) մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ:
ե) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
զ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
է) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ը)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
թ)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ժա) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ժբ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ժգ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժդ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
ժե) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
ժզ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
ժէ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի վարիչը ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):