Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

Տիգրան  Հակոբյան

Տիգրան Հակոբյան

Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ

էլ. փոստ

+374 60 65-00-50 +374 0 60 65-06-14

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1969թ․  Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Հացառատ թաղամաս։

Կրթություն

Սովորել և ավարտել է տեղի միջն․դպրոցը։

1989-1995թթ․ սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեություն

1996 թ․աշխատանքի է անցել Գեղարքունիքի մարզպետարանում,որպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կրտսեր մասնագետ։
2002թ․ նշանակվել է մարզպետարանի ընդհանուր բաժնի վարիչ։
2008-2009թթ․ եղել է Գեղարքունիքի մարզպետի խորհրդականը։
2000-2014թթ․աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն>>-ում, որպես ,, Ոսկե Հասկ,, թերթի գլխավոր խմբագիր։
2014թ․ նշանակվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 2023 թվականի հունիսի 16-ի N 476-Ա հրամանով՝ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետի պաշտոնում։

Այլ տվյալներ

1987-89թթ. ծառայել է խորհրդային բանակում:

Ամուսնացած է, ունի երկու աղջիկ և մեկ տղա։
 

Գործառույթներ / իրավասություններ

Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1) ապահովում է զորահավաքային նախապատրաստության մասով՝ պետական պաշտպանական պատվերի (առաջադրանքի) կատարումն ապահովող միջոցառումների նախապատրաստման աշխատանքները.
2) ապահովում է մասնակցություն Մարզի զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքման աշխատանքներին.
3) ապահովում է քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունների ու պլանների մշակման և հետագա ճշգրտման աշխատանքները Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ.
4) ապահովում է շտաբային մարզումների անցկացումը Աշխատակազմի ղեկավար կազմի աշխատակիցների հետ.
5) մասնակցում է մարզային զորակոչային հանձնաժողովի նիստերին և իրականացնում հանձնաժողովի փաստաթղթաշրջանառության ապահովումը.
6) ապահովում է տարածքային կառավարման մակարդակում պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրագործման գործընթացում Աշխատակազմի գործունեության աջակցությունը.
7) ապահովում է Աշխատակազմի գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման, զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքների մեթոդական, տեղեկատվական և կազմակերպական աջակցությունը և մասնակցությունն այդ պլանների իրագործմանը.
8) ապահովում է զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին Աշխատակազմի մասնակցության նախապատրաստության աշխատանքները.
9) ապահովում է Աշխատակազմի կողմից պաշտպանության նպատակով Մարզի վարչական տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումների կատարման ու զինված ուժերի զորահավաքային ծավալման աջակցության գործընթացին մասնակցությունը.
10) ապահովում է Աշխատակազմի կողմից Մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորմանն ու դրա իրագործմանն օժանդակման գործընթացին մասնակցություն.
11) զինվորական հաշվառում իրականացնող մարմինների հետ ապահովում է Աշխատակազմում աշխատող պահեստազորայինների ամրագրման աշխատանքները, նրանց զինվորական հաշվառման, պահեստազորային պատրաստության միջոցառումներին, պարտադիր զինվորական ծառայության և զորահավաքային զորակոչերին ներգրավման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքները.
12) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, դրանցից բխող նորմատիվ իրավական ակտերով տարածքային կառավարման մարմինների համար սահմանված միջոցառումների իրականացման ապահովման գործընթացը.
13) ապահովում է Աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության ծրագրերի, Աշխատակազմի ներքին և զորահավաքային պլանների մշակման աշխատանքների կատարումը.
15) ապահովում է Աշխատակազմի գաղտնի փաստաթղթերի տպագրման և գրանցամատյանների վարման աշխատանքների կատարումը:

Բաժնի կանոնադրությունը
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:55:21