Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

Ալբերտ Աղեկյան

Ալբերտ Աղեկյան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական

էլ. փոստ

+374 60 65-00-50 +374 60 65 02 02,+374 60 65-06-13

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

05.10.1958թ. Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաք, Արծվաքար թաղամաս:

Կրթություն

1967-76թթ. սովորել և ավարտել է Կամո քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցը:
1976-77թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 1 պրոֆտեխուսումնարանը:
1977-81թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիսուտի ֆինանսա-հաշվային ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

1981-1983թթ. աշխատել է Կամոյի շրջանային խորհրդի գործկոմի ֆինանսական բաժնում որպես բյուջետային ավագ վերստուգիչ-տեսուչ:
1983-1990թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողության-վերստուգման վարչության, Կամոյի շրջ/քաղ/ գլխավոր վերահսկիչ-վերստուգիչի պաշտոնում:
1990-1996թթ. աշխատել է Կամոյի շրջխորհրդի գործկոմի ֆինանսական բաժնի վարիչի պաշտոնում:
1996թվականից աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական բաժնի վարիչ, ապա ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնում:
2003թվականից աշխատում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում:
2018 թվականից՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2023 թվականի հունիսի 15-ի թիվ 215-Ա որոշմամբ՝ վերանշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում։
2005 թվականից թիվ 22 ԸԸՀ-ի, իսկ 2017 թվականից թիվ 19 ԸԸՀ-ի նախագահն է:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2023թ հոկտեմբերի 6-ի թիվ 426-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական։

Այլ տվյալներ

1981-83թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1991-95թթ. ընտրվել է Կամոյի քաղաքային խորհրդի պատգամավոր:
Պարգևատրվել է`
2010թ ,,Մայրության երախտագիտություն,, մեդալով:
2014թ. ,,5-րդ բրիգադ 20 տարի,, ԵԿՄ հոբելյանական մեդալով:
2015թ. ՀՀ Պաշտպանության նախարարության ,,Մարշալ Բաղրամյան,, մեդալով:
ՀՀ Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական է:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա և չորս թոռ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03