Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ   ԳԾԱՊԱՏԿԵՐԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Գոռ Ղազարյան

Գոռ Ղազարյան

Ֆինանսական բաժնի վարիչ

էլ. փոստ

Կենսագրություն

Տարեթիվ, ամիս, ծննդավայր

8.03.1959 թվական, Գեղարքունիքի մարզ, գյուղ Ձորագյուղ:

Կրթություն

1966-1976թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Ձորագյուղի միջնակարգ դպրոցը:
1976-1983թթ.- սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ստացել տնտեսագետի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1976-1981թթ. –Ձորագյուղի սովխոզում բանվոր, ապա հաշվապահ:
1981-1990թթ.- Մարտունու շրջֆինբաժին, սկզբում որպես պետեկամուտների տնտեսագետ, ավագ տնտեսագետ, պետեկամուտների տեսչության պետ:
1990-1991թթ. Մարտունու հարկային տեսչության պետի տեղակալ:
1991-1992թթ. – Մարտունու շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ:
1993-1996թթ. – Մարտունու շրջֆինբաժնի վարիչ, ապա բյուջետային տեսուչ:
1996-2000թթ. -Մարտունու գանձապետարանի առաջատար տնտեսագետ:
2000-2013թթ.- ՙՙՀայխնայբանկի՚՚, իսկ այնուհետև վերանվանված ՙՙՎՏԲ-Հայաստան՚՚ բանկի մասնաճյուղի կառավարիչ:

Այլ տվյալներ

1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է , ունի երեք երեխա (2 որդի և 1 դուտր):
 

Գործառույթներ / իրավասություններ

 Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչության պետին.

Բաժնի պետը`

ա/ կազմակերպում , անհրաժեշտ մեթոդական և խորհրդատվական օգնություն է ցուցաբերում ՀՀ Գեղարքունիքի մարզի /այսուհետ` Մարզ/ համայնքների բյուջեների կազմման աշխատանքներում.
բ/ կազմակերպում է պետական բյուջեից սնվող մարզային ենթակայության հիմնարկների պահպանման ծախսերի պլանավորումը ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների, կազմում է նախահաշիվներ, կատարում ընթացիկ փոփոխություններ և ճշգրտումներ.
գ/ կազմակերպում է իր բնագավառում ՀՀ օրենքների և այլ օրենսդրական ակտերի պահանջների կատարման հսկողություն.
դ/ կազմակերպում, մշակում և Վարչության պետի քննարկմանն առաջարկություններ է ներկայացնում պետական բյուջեի նախագծի` Մարզին վերաբերվող հատվածի, ինչպես նաև Մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ.
ե/ սահմանված կարգով կազմակերպում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը, դրանց նպատակային օգտագործումը.
զ/ կազմակերպում է համայնքի բյուջեի հաշվեկշռված լինելու դեպքում համայնքի բյուջետային գործընթացը.
է/ կազմակերպում է Մարզի համայնքների հաստատված բյուջեների ընդունումը, ամփոփումը, Մարզի ամփոփ բյուջեի ներկայացումը.
ը/ կազմակերպում և մեթոդական օգնություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման գործում.
թ/ կազմակերպում է Մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների կարիքների համար աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնման աշխատանքները.
ժ/ մասնակցում է Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրի մշակմանը.
ժա/ կազմակերպում և կազմում է կրթության, մշակույթի, քաղաքաշինության, ճանապարհաշինության միջնաժամկետ ծախսային ծրագրերը .
ժբ/ կազմակերպում, ամփոփում և կազմակերպում է հաջորդ տարվա բյուջեի հաշվին Մարզպետարանի պատվիրատվությամբ կատարվող ծախսերի բյուջետային հայտերը.
ժգ/ կազմակերպում է տվյալ տարվա պետական բյուջեից Մարզպետարանի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանացանկերի կազմումը, քննարկումը.
ժդ/ կազմակերպում է ՙՎարձատրվող հասարակական աշխատանքներ՚ ծախսային ծրագրի հաջորդ տարվա հայտի կազմումը և ներկայացում Վարչության պետին.
ժե/ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից ներկայացված գույքային հարկերի հաշվառման հայտ-պահանջագրերը վերլուծում, ամփոփում և մինչև հաշվետու տարվա մարտի 1-ը ներկայացնում է Վարչության պետին.
ժզ/կազմակերպում է Մարզի համայնքների բյուջեների եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման համար պահանջվող տեղեկատվության հավաքագրումը.
ժէ/կազմակերպում է պետական բյուջեով Մարզին հատկացված միջոցների նպատակային օգտագործումը.
ժը/կազմակերպում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով Մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում յուրաքանչյուր ամսվա ֆինանսավորման հայտերի կազմումը.
ժթ/ կազմակերպում է համայնքներում և մարզային ենթակայության հիմնարկներում ՙԳնումների մասին՚ ՀՀ օրենքի պահաջների կատարումը.
ի/ կազմակերպում է Մարզում զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրների ուսումնասիրությունը.
իա/ կազմակերպում է մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ներկայացրած տարեկան, եռամսակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվություններ.

իբ/ Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
իգ/ Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
իդ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իե/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իզ/ Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իէ/ Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իը/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-19 14:44:52