Տպել
Մարզպետարան
Կառուցվածք
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԳԾԱՊԱՏԿԵՐԸ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Վերգինե Ղուկասյան
Քարտուղարության պետ
+374 60 65-06-24
Կենսագրություն
Տարեթիվ, ամիս, ծննդավայր
4.03. 1957թ. Գեղարքունիքի մարզ, գյուղ Չկալովկա:
Կրթություն
1964–74թթ. սովորել և ավարտել է Կամոյի Հովհ. Թումանյանի անվան N 4 միջնակարգ դպրոցը:
1974–79թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը և ստացել է մաթեմատիկոսի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
1979–93թթ. աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտա-հետազոտական ինստիտուտում որպես ինժեներ- ծրագրավորող:
1993–96թթ. աշխատել է Կամոյի շրջանային խորհրդի գործկոմի էկոնոմիկայի բաժնում որպես տնտեսագետ:
1996-2014թթ. աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնում որպես առաջատար մասնագետ:
2014թ. աշխատում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ:
Այլ տվյալներ
Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
Գործառույթներ / իրավասություններ
1. Քարտուղարության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին:
2. Քարտուղարության պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Քարտուղարության բաժինների վարիչները:
3. Քարտուղարության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Աշխատակազմի ղեկավարի տեղակալը կամ Քարտուղարության Բաժնի վարիչներց մեկը:
Քարտուղարության պետը Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Քարտուղարության Բաժնի վարիչների բացակայության դեպքում փոխարինում է նրանց:
4. Քարտուղարության պետը՝ կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Քարտուղարության ընթացիկ գործունեությունը.
5.Կատարում է Մարզպետի կողմից վարվող քաղաքականության մասով՝ Մարզպետի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով՝ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
6. Պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Քարտուղարության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
6. Լուծում է Քարտուղարության առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրներ, ընդունում որոշումներ.
7. Քարտուղարության Բաժինների վարիչներին տալիս է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
8.Մարզպետարանի ներսում շփվում է Մարզպետի, Մարզպետի տեղակալների և Մարզպետի գրասենյակի աշխատողների հետ:
9.Աշխատակազմի ներսում շփվում է Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների հետ.
10. Մարզխորհրդի նիստը /խորհրդակցությունը/ վարողի հրավերով մասնակցում է մարզխորհրդի նիստերին /խորհրդակցություններին/.
11. Ապահովում է Քարտուղարության և այլ մարմինների փոխհարաբերությունները.
12. Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և այլ մարմինների նիստերին /խորհրդակցություններին/.
13. Աշխատակազմից դուրս շփվում և պարբերաբար հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, մասնակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, ինչպես նաև հանդես է գալիս առաջարկություններով, զեկուցումներով, հաշվետվություններով և այլն:
14. Մարզպետի հանձնարարությամբ մասնակցում է Մարզպետարանի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին.
15.Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է Աշխատակազմի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին.
16. Բացահայտում, վերլուծում և գնահատում է Քարտուղարության առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ կամ ապահովում այդ աշխատանքների կատարումը:
17. Ունի բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ. բ/ ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, ՙՔաղաքացիական ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙԳնումների մասին՚, ՙՎարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՚, ՙՀայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների մասին՚, ՙՔաղաքացիների առաջարկությունների, դիմումների բողոքների քննարկման կարգի մասին՚, ՙԱրխիվացման գործի մասին՚, ՙՏեղեկատվության ազատության մասին՚, օրենքների, ՀՀ Նախագահի 1997թ մայիսի 6-ի ՙՀՀ մարզերում պետական կառավարման մասին՚ ՆՀ-728 հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
18.Տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
19.Ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
20.Տիրապետում է անհրաժեշտ /պարտադիր/ կառավարչական հմտությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների /Ցանկեր N 1,2/:
21. ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ապահովում է մարզպետարանի Աշխատակազմի միասնական գործավարությունը` գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով.
22. Ապահովում է Մարզպետի և Աշխատակազմի ղեկավարի կողմից քաղաքացիների ընդունելության գործընթացը.
23.ապահովում է Քարտուղարության վարչատնտեսական Բաժնի կողմից Մարզպետարանի վարչական շենքի պահպանության ու շահագործման , գույքի հաշվառման և նպատակային օգտագործման, տեխնիկական ու տրանսպորտային միջոցների, կապի, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և ջեռուցման համակարգի աշխատանքների կազմակերպումը.
24. Ապահովում է Մարզպետի և Աշխատակազմի ղեկավարի` Քարտուղարության գործունեությանն առընչվող որոշումների, կարգադրությունների և հրամանների նախագծերի նախապատրաստման աշխատանքները.
25. Ապահովում է Մարզպետարան մուտքագրվող գրությունների և թղթակցությունների համակարգչային մուտքագրման , զետեղման և գրանցման գործընթացի կազմակերպումը.
26. Ապահովում մարզխորհրդի նիստերի, Մարզպետի խորհրդակցությունների նախապատրաստական աշխատանքների, տեխնիկական սպասարկման, արձանագրման և նիստերի հանձնարարականների հասցեատեր- կատարողներին տրամադրելու աշխատանքների կատարումը.
27. Սահմանված կարգով մշակում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Քարտուղարության տարեկան ծրագիրը.
28. Վերահսկում է Քարտուղարության մեջ մտնող ստորաբաժանումների աշխատանքների կատարման ընթացքը, սահմանված կարգով ընդունում է բաժինների վարիչների հաշվետվությունները և համապատասխան եզրակացությամբ ներկայացնում է Աշխատակազմի ղեկավարին.
29. Ապահովում է Քարտուղարությանն և Աշխատակազմին ամրացված գույքի, վարչական շենքի պահպանության, սանիտարական մաքրության, հիմնական և շրջանառու միջոցների ներկրման , տեխնիկական միջոցներին անհրաժեշտ պահեստամասերով ապահովման գործի կազմակերպմանն անհրաժեշտ պայմանները.
30. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է Աշխատակազմի արխիվային փաստաթղթերի պահպանության, դրանք պետական արխիվ հանձնելու գործի կազմակերպում.
31.Ապահովում է Քարտուղարության աշխատողների կատարողական և աշխատանքային կարգապահությունը.
32. Ապահովում է Մարզպետի կողմից ընդունված իրավական ակտերի տարեկան համարակալման, ինտերնետային կայքում տեղակայելու, հասցեատեր-կատարողներին առաքելու, ինչպես նաև լիազոր պետական մարմնին առաքելու և արխիվացնելու գործընթացի կազմակերպումը.
33.Ապահովում է Հայաստանի Հանրապետության վերադաս մարմիններից, Հանրապետական գործադիր մարմիններից և նրանց տարածքային ստորաբաժանումներից, տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված պաշտոնական և ոչ պաշտոնական գրությունների ու թղթակցությունների պատկերամուտով /սկաներ/ համակարգ մուտքագրման աշխատանքները.
34. Ապահովում է մուտքագրված փաստաթղթերի թղթային տարբերակների Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանում հանձնելու աշխատանքները.
35. Ապահովում է մարզպետարանի տեղեկատվության կենտրոն-ընդունարան դիմած քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման գործը.
36. Ապահովում է Մարզի խորհրդի նիստերի օրակարգի, վարման կարգի նախապատրաստման և պետական լիազոր մարմնին նիստերի օրակարգերի մասին տեղեկատվության առաքման աշխատանքները.
37. Ապահովում է քաղաքացիների` մարզպետին հասցեագրած և Հանրապետության վերադաս մարմինների կողմից մարզպետարան վերահասցեագրված քաղաքացիների դիմում-բողոքների և առաջարկությունների պատկերամուտով /սկաներ/ համակարգ մուտքագրման աշխատանքները.
38. Ապահովում է ՀՀ գործադիր մարմիններից և այլ կազմակերպություններից ստացված գրությունների, արձանագրային որոշումների խորհրդակցությունների արձանագրությունների, հրամանների առցանց համակարգ մուտքագրման աշխատանքները.
39. Ապահովում է Մարզպետարանի պաշտոնական փաստաթղթերի, մարզպետի որոշումների և կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի հրամանների, ինչպես նաև գաղտնի գրությունների տպագրման աշխատանքները.
40. Ապահովում է Մարզի խորհրդի նիստերի և մարզպետի մոտ կազմակերպվող նիստերի ու խորհրդակցությունների մասնակիցների հրավիրման գործը.
41. Ապահովում է էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև սուրահանդակային ծառայության միջոցով ելից փաստաթղթերի բազմացման և առաքման աշխատանքները.
42. Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է Քարտուղարության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ.
43.Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
44. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը, ապահովում է Քարտուղարության մեջ մտնող քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը: ՀՀ օրենքով սահմանված կարգով մասնակցում է քաղաքացիական
ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին.
45. Համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Քարտուղարության քաղաքացիական ծառայողների և աշխատողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
46.Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
47. Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Քարտուղարության աշխատանքային ծրագրերը.
48. Այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Քարտուղարության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
49. Ստորագրում է Քարտուղարության անունից պատրաստվող փաստաթղթերը.
50.Քարտուղարության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր և այլ գրություններ.
51. Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Քարտուղարության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
52.Քարտուղարության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
53.Ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկույցներ՝ իր կողմից սպասարկվող աշխատանքների վիճակի մասին.
54. Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Քարտուղարության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/:
55. Քարտուղարության պետին Օրենքով սահմանված կարգով շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան: