Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

Յուրա Մուշեղյան

Յուրա Մուշեղյան

Ֆինանսական վարչության պետ

էլ. փոստ

+374 60 65-00-50 +374 60 65-06-18

Կենսագրություն

Տարեթիվ, ամիս, ծննդավայր

20.05.1970թ. Գեղարքունիքի մարզ, քաղաք  Գավառ,  Հացառատ թաղամաս:

Կրթություն
 1977-1987թթ.  սովորել և ավարտել  է Գավառի  թիվ 2 միջն.դպրոցը:
 1987-93թթ. ընդունվել  և ավարտել է Երևանի ,,Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ,,Տնտեսագիտական,, ֆակուլտետի հաշվապահական հաշվառում ստուգում և  տնտեսագիտության վերլուծություն բաժինը և ստացել  տնտեսագետի, հաշվապահի և ֆինանսիստի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1993-1996թթ. աշխատել է Կամոյի ,,Ագրոսերվիս,, շրջանային միավորումում որպես հաշվապահ ինկասատոր:
  1996-2000թթ.  աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի  աշխատակազմի ,,Ծրագրերի և կանխատեսումների,,  բաժնում որպես առաջին կարգի մասնագետ:
   2000-2001թթ. աշխատել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության ,,Ծրագրերի և կանխատեսումների,, բաժնում որպես առաջատար մասնագետ:
2001-2002թթ. աշխատել է  որպես մարզպետարանի աշխատակազմի  ,,Արտաքին տնտեսական կապերի, ներդրումների և ծրագրերի,, վարչության պետի  տեղակալ:
 2002-2014թթ. աշխատել է  մարզպետարանի աշխատակազմի  ,,Ֆինանսական և սոցիալ-տնտեսական  զարգացման,, վարչությունում  որպես  պետի  տեղակալ:
 2014 թվականին փետրվարի 24-ին  աշխատանքի է  նշանակվել  մարզպետարանի աշխատակազմի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության  պետի  պաշտոնում:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 2023 թվականի հունիսի 16-ի N 435-Ա հրամանով՝ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի պաշտոնում։

Այլ տվյալներ

1988-89թթ. ծառայել է խորհրդային բանակում: 

Ամուսնացած  է,  ունի  մեկ որդի և մեկ դուստր:

 

 

       


 

Գործառույթներ / իրավասություններ

 Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1)ապահովում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի` Մարզին վերաբերող հատվածի կազմման, պետական բյուջեի Մարզին վերաբերող հատվածի եկամուտների և ծախսերի պլանավորման աշխատանքների կազմակերպումը.

2) ապահովում է մասնակցությունը մարզային ենթակայության կազմակերպությունների տարեկան ծախսերի նախահաշիվների կազմման աշխատանքներին.
3) ապահովում է Վարչությանը վերաբերող Մարզպետի որոշումների և Գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերի կազմման աշխատանքները.

4) ապահովում է հաջորդ տարվա պետական բյուջեի հաշվին Աշխատակազմի պատվիրատվությամբ կատարվող ծախսերի բյուջետային ծրագրավորման հայտերի կազմումը.
5) ապահովում է ներկայացրած տարիֆիկացիոն (վարձաչափային) մատյանների, տարեկան նախահաշիվների (պետական պատվեր և արտաբյուջետային միջոցներ), հաստիքացուցակների և դրանցում կատարված փոփոխությունների ուսումնասիրության և վերլուծության աշխատանքները.
6) ապահովում է մարզային ենթակայության կազմակերպությունների ֆինանսատնտեսագիտական գործունեության ծրագրային ցուցանիշների ամփոփման աշխատանքները.
7) ապահովում է մարզային ենթակայության հանրակրթական պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշակերտների փաստացի թվաքանակի և մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տվյալ տարվա բյուջետային հատկացումների վերահաշվարկի աշխատանքները.
8) Ապահովում է Աշխատակազմի պահպանման ծախսերով նախատեսված գնումների գնման գործընթացը և այդ աշխատանքների մրցակցային արդյունավետ, թափանցիկ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով իրականացումը.
9) ապահովում է Մարզի համայնքների բյուջեների եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման համար պահանջվող տեղեկատվության հավաքագրման, ստուգման և ըստ համայնքների ամփոփման աշխատանքները.
10) ապահովում է ՀՀ օրենքի կիրարկման ապահովման նպատակով ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաջորդ տարվա գումարների հաշվարկման համար պահանջվող ելակետային տվյալների հավաքագրումը և ամփոփումը.
11) ապահովում է Մարզի համայնքների հաստատված բյուջեների ընդունման, ամփոփման և Մարզի ամփոփ բյուջեի կազմման աշխատանքները.
12) ապահովում է ֆինանսատնտեսագիտական գործընթացը.
13) ապահովում է տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեի առանձին ծրագրերով Մարզին հատկացված միջոցների շրջանակներում նախահաշիվների, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի կազմման և ճշգրտման աշխատանքները.
14) ապահովում է հսկողություն պետական բյուջեով Մարզին հատկացված միջոցների տնօրինման և նպատակային օգտագործման աշխատանքների նկատմամբ.
15) ապահովում է մարզային ենթակայության պետական ոչ առևտրային և առևտրային կազմակերպությունների տարեկան ծախսերի նախահաշիվների կազմման աշխատանքները․
16) կազմակերպում է պետական բյուջեից Մարզին հատկացված միջոցների նպատակային օգտագործման վերահսկման աշխատանքները.
17) կազմակերպում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը, ինչպես նաև համայնքներում ֆինանսատնտեսագիտական ստուգման աշխատանքները.
18) կազմակերպում է ֆինանսների բնագավառում պետության կողմից համայնքներին պատվիրակված լիազորությունների կատարման ընթացքը և պարտադիր լիազորությունների կատարումը.
19) կազմակերպում է մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսագիտական գործունեության վերաբերյալ ներկայացված տարեկան և եռամսյակային հաշվետվությունների տնտեսումների և գերածախսերի վերաբերյալ վերլուծման և համապատասխան զեկուցագրերի կազմման աշխատանքները.
20) կազմակերպում է մարզային ենթակայության առևտրային կազմակերպությունների եռամսյակային և տարեկան ֆինանսատնտեսագիտական մոնիթորինգի վերաբերյալ ցուցանիշների ճշգրտման, ամփոփման և պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացելու աշխատանքները.
21) կազմակերպում է պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացվող մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող իրավաբանական անձանց և հիմնական միջոցների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և ամփոփման աշխատանքները.
22) կազմակերպում է մարզային ենթակայության կազմակերպությունների սահմանված կարգով լուծարման, գույքի գնահատման համար ելակետային տվյալների փաթեթների կազմման աշխատանքները.
23) կազմակերպում է հաշվապահական հաշվառումը վարելու և Աշխատակազմի ֆինանսական, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու աշխատանքները.
24) կազմակերպում է յուրաքանչյուր ամիս պետական բյուջեի միջոցներով Աշխատակազմի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսավորման հայտերի կազմման աշխատանքները.
25) կազմակերպում է պետական բյուջեով նախատեսված` Աշխատակազմի  կողմից իրականացվող ծրագրերի հաշվապահական հաշվառման ֆինանսական հաշվետվությունների (ամսական, եռամսյակային, տարեկան) կազմման և լիազոր մարմիններ ներկայացման աշխատանքները.
26) կազմակերպում է ֆինանսների բնագավառում իրավական ակտերի պահանջների համապատասխանության գնահատումը.
27) կազմակերպում է վերահսկողություն մարզային ենթակայության կազմակերպությունների կողմից բյուջետային միջոցների նպատակային օգտագործման և հաստատված նախահաշիվների կատարման նկատմամբ.
28) կազմակերպում է վերահսկողություն մարզային ենթակայության կազմակերպությունների ամրացված և սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման և տիրապետման օրինականության նկատմամբ։

Վարչության կանոնադրությունը

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 11:29:44