Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ   ԳԾԱՊԱՏԿԵՐԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Հակոբ Ղուլոյան

Հակոբ Ղուլոյան

Ներքին աուդիտի բաժնի պետ

էլ. փոստ

(0264) 2-10-45 +374 264 2-38-75

Կենսագրություն

Տարեթիվ, ամիս, ծննդավայր

14.01.1964թ.  Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ:

Կրթություն

1970-1980թթ. սովորել և ավարտել է Գավառ քաղաքի N 3 միջնակարգ դպրոցը:
1980-1985թթ. սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
1988-1991թթ. սովորել և ավարտել է Երևանի տնտեսագիտական պրոբլեմների հետազոտության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան:

Աշխատանքային գործունեություն

1985-1996թթ. Կամոյի <<Դիպոլ>> արտադրական միավորումում արտադրամասի վարպետ, հերթափոխի պետ, տեղամասի պետ:
1991-1995թթ. Կամոյի քաղաքային խորհրդի պատգամավոր:
1991-1993թթ. <<Լուսնակ>> պետական փոքր ձեռնարկության տնօրեն:
1994 թվականից դասավանդում է Գավառի պետական համալսարանում:
1996-2002թթ. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժնի առաջատար մասնագետ /տնտեսագետ/:
2002-2012թթ. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ/գլխավոր աուդիտոր/:
2012թվականից  ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչ:

Այլ տվյալներ

Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի գիտական կոչում:

Զինվորական կոչումը՝ ավագ լեյտենանտ

Ամուսնացած է ունի երկու երեխա:

 

Գործառույթներ / իրավասություններ

Գործառույթներ/իրավասություններ

ա/ կազմակերպում է Մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների ներքին աուդիտի աշխատանքները .
բ/ հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտի կանոնակարգերին, և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը
գ/ պատրաստում և Մարզպետին ներկայացնում է ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը
դ/ կազմում և Մարզպետին ներկայացնում է ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը
ե/ հաշվետվություններ է ներկայացնում Մարզպետին աուդիտի արդյունքների և արձանագրված խնդիրների, մարզպետարանի և ենթակա կազմակերպությունների գործունեությունը բարելավելու նպատակով ձեռնարկված գործողությունների, ներքին աուդիտի տարեկան գործունեության ծրագրերի իրականացման վերաբերյալ
զ/ իրականացնում է Մարզպետարանի գործառույթների ռիսկերի բացահայտում և գնահատում,
է/ Մարզպետի հանձնարարությամբ կասկածելի, ոչ ստանդարտ, ոչ նորմալ, սխալ, չարաշահումներ պարունակող գործարքների և գործառնությունների պարզաբանմանն ու վերլուծությանն ուղղված աշխատանքների իրականացում,
ը/ խորհրդատվական առաջադրանքներն իրականացնելիս առաջարկությունների և խորհուրդների տրամադրում խորհրդատվության արդյունքների սպառող միավորին,
թ/ Մարզպետարանի ֆինանսական տեղեկատվության հուսալիության, ակտիվների առկայության և ապահովության ստուգում,
ժ/ ֆինանսական և գործառնական տեղեկատվության հուսալիության, հավաստիության և ամբողջականության գնահատում,
ժա/ ֆինանսական և հաշվապահական գործառնությունների օգտավետության ու արդյունավետության գնահատում,
ժբ/ Հայաստանի Հանրապետության օրենքներով, Մարզպետարանի իրավական ակտերով, ներքին աուդիտի իրականացման ստանդարտներով սահմանված, ինչպես նաև Մարզպետի հանձնարարությամբ այլ գործառույթների իրականացում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-20 19:01:08