Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

Ջանիկ Բազեյան

Ջանիկ Բազեյան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ

էլ. փոստ

+374 60 65-00-50 +374 60 65 02 00, 0374 33 09 05 05

Կենսագրություն

Տարեթիվ, ամիս, ծննդավայր


12 օգոստոսի 1985թ, ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Ջրվեժ։

Կրթություն

2002 թվականին ավարտել է Նոր-Նորքի թիվ 186 դպրոց-վարժարանը։

2003-2008թթ․ սովորել և ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության բաժինը և ստացել իրավագետի որակավորում։

Աշխատանքային գործունեություն

2005-2007թթ․ ուսման հետ համատեղ աշխատել է "SEGA" ընկերությունում։

2007-2008 թթ․ աշխատել է "GS" ընկերությունում։
2010-2012թթ․ աշխատել է "Գոհար Բազեյան" ընկերությունում։

2012-2014թթ․ աշխատել է "Մեգաֆուդ" ընկերությունում։
2014-2018թթ․ ՌԴ Մոսկվա քաղաքում զբաղվել է անհատ ձեռներեցությամբ։

2020-2021թթ․ աշխատել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում՝ որպես կոմիտեի  նախագահի օգնական։

2021-2024 աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում՝ որպես  ՀՀ Գեղարքունիքի մարզպետի օգնական։

2024 թվականի հունվարի 15-ին նշանակվել է   ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական։

2024 թվականի մարտի 4-ին ՀՀ Վարչապետի թիվ 210-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։

Այլ տվյալներ

2008-2010թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում, ունի  ավագ սերժանտի կոչում։

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է։

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն։

Կուսակցական պատկանելություն

"Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության համակիր։

Խրախուսանքներ

 Խրախուսվել է  " Լավագույն զինվոր-մարզիկ" մրցույթում։ 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր։
 

Գործառույթներ / իրավասություններ

Ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալը`


1) գործում է ենթակա պետական մարմնի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում փոխանցում է հանձնարարականները, ապահովում է կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կողմից ենթակա պետական մարմնի ղեկավարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով ենթակա պետական մարմնի ղեկավարին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ենթակա պետական մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է ենթակա պետական մարմնի ղեկավարի այլ ցուցումներ և հանձնարարականներ.
6) օրենքով նախատեսված դեպքերում ենթակա պետական մարմնի անունից առանց լիազորագրի հանդես է գալիս դատարանում և իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:
2. Ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալն օրենքով նախատեսված դեպքերում կարող է ունենալ օգնական: Ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59