Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ   ԳԾԱՊԱՏԿԵՐԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Սիրաս  Օհանյան

Սիրաս Օհանյան

Բնապահպանության բաժնի պետ

էլ. փոստ

Կենսագրություն

Տարեթիվ, ամիս, ծննդավայր 

  10.05.1962 թվական,  Գեղարքունիքի մարզ, գյուղ Գանձակ:

Կրթություն

1969-1976թթ.-սովորել և ավարտել  է Գանձակի միջնակարգ դպրոցը: 
1976-1979թթ.- ընդունվել և ավարտել է  Երևանի պետ.համալսարանին կից ֆիզ-մաթ թեքումով միջնակարգ դպրոցը:
1979-1984թթ.- ընդունվել և ավարտել է  Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը և ստացել  մաթեմատիկոսի որոկավորում:

Աշխատանքային գործունեություն

1984-1987թթ. -աշխատել  է Գավառի <<Դիպոլ>> ԱՄ-ում, որպես հերթափոխի վարպետ, այնուհետև ինժեներ նորմավորող:
1987-1989թթ.-  աշխատել է Գավառի N 2988 ավտոշարասյուն ԱՄ-ում , որպես տնտեսագետ:
1989-1991թթ. -աշխատել է Գանձակի թիվ 2 միջն.դպրոցում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ:
1992-1996թթ. եղել  է Կամոյի շրջգործկոմումի նախագահի օգնական:
1996-2008թթ. - Գեղարքունիքի մարզպետարանում աշխատել է, որպես մարզպետին ապասարկող քարտուղար, այնուհետև տարածքային բաժնի գլխ.մասնագետ, որից հետո փոխմարզպետի օգնական:
2008-2010թթ.-  մարզպետարանի աշխատակազմի ՖՍՏԶ վարչության արդյունաբերության և գնումների գործի կազմակերպման բաժնի վարիչ:
2010-2016թթ. - ՖՍՏԶ վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնում, որպես գլխավոր մասնագետ:
04.05.2016թ. -նշանակվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ:

Այլ տվյալներ

Պահեստի սպա է, կապավոր:
Ամուսնացած է, ունի  երկու զավակ:

 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչության պետին.
Բաժնի պետը՝
ա/ Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառում ապահովում է պետական լիազորված մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը.
բ/ ապահովում է մասնակցությունը պետական ծրագրերի մշակման աշխատանքներին և իր իրավասության սահմաններում` դրանց կատարումը.
գ/ մարզի տարածքում ապահովում է բնապահպանական օրենսդրության կատարման վերահսկումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ պահում համապատասխան մարմիններին.
դ/ ապահովում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի, ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացման աջակցությունը.
ե/ ապահովում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպություննեերի, ինչպես նաև քաղաքացիների հետ համագործակցությունը.
զ/ ապահովում է աջակացությունը բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող ծառայություններին.
է/ ապահովում է լիցենզառուի հանքային իրավունքների համաձայնություն տալը կամ արգելումը, եթե տվյալ տարածքը բնակավայր է.
ը/ ապահովում է մարզի տարածքում բնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սուբյեկտների գործունեության համակարգումը և տեղեկատվության ներկայացնումը.
թ/ ապահովում է մարզի անտառային տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման աշխատանքների համակարգումը.
ժ/ ապահովում է աջակցություն բնության հատուկ պահպանվող տարածքների /պետական արգելանոց, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ/ ինչպես նաև բուսաբանական և դենդրոպարկերի պահպանության ուղղությամբ.
ժա/ ապահովում է աջակցություն անտառների և անտառատնկարկների պահպանության ու օգտագործման ուղղությամբ.
ժբ/ ապահովում է բուսական աշխարհի պահպանության և արտադրության նպատակով միջոցառումների իրականացումը` համաձայնեցնելով այդ բնագավառում լիազորված մարմնի հետ.
ժգ/ ապահովում է աջակցություն կենդանական աշխարհի պահպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեության իրականացման ուղղությամբ.
ժդ/ ապահովում է մարզի վարչական տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայություններին, անտառօգտագործողներին եւ բնակչության ներգրավումը.
ժե/ անտառների եւ անտառային հողերի պահպանության եւ օգտագործման նպատակով ապահովում է պետական ծրագրերի իրականացումը.
ժզ/ իր իրավասության շրջանակներում ապահովում է ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ընդունված նորմերի և կանոների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
ժէ/ ապահովում է համայնքների ղեկավարների գործունեության ուսումնասիրությունը բնապահպանության բնագավառում.
ժը/ Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակ¬տերի նախագծեր, առա¬¬ջար¬կություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժթ/ Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերա¬պատ¬րաս¬տելու, խրախու¬սե¬լու, կարգա¬պա¬հ¬ական տույժի են¬թար¬կե¬լու վերա¬բերյալ.
ի/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իա/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իբ/ Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իգ/ Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իդ/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իե/ ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իզ/ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իէ/ Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իը/ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատաս¬խան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իթ/ ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-19 14:44:52