Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

Կարեն  Սարգսյան

Կարեն Սարգսյան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

էլ. փոստ

+374 60 65-00-50 +374 60 65-00-50

Կենսագրություն

 Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

27 հոկտեմբերի 1984թ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ծովինար համայնք

Կրթություն

2001թ. ավարտել է Ծովինար գյուղի Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը:

2002 -2008թթ. - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ /մարզական լրագրողի որակավորում/:

2016թ.-ին ընդունվել և մինչ օրս սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը:

 Աշխատանքային գործունեություն

 2009 -2015թթ. - Մոսկվա քաղաքում զբաղվել է անհատ ձեռներեցությամբ:

2018թ. - առաջադրվել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից:

01.04.2019թ. - 04.05.2019թ. -«Գեղարքունիք» ՋՕԸ, փոխտնօրեն:
04.05.2019թ. -1 5.11.2019թ. - «Գեղարքունիք» ՋՕԸ, տնօրեն:
20.11.2019թ. - 05.02.2020թ. - «Մելիորացիա» ՓԲԸ, գլխավոր տնօրենի ժ/պ:
2020-2021թ սեպտեմբերի 3-ը - ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ:

ՀՀ Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 1441-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ: 

 Այլ տվյալներ

2002 – 2004թթ.ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն:

Կուսակցական պատկանելություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ դուստր: 

 

 

Գործառույթներ / իրավասություններ

1. Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով:

2. Մարզպետը`
1) սահմանված կարգով փոխվարչապետի միջոցով Կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում նրանց իրավասությանը վերապահված հարցերը.
2) պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործընթացներին առնչվող տեղեկատվություն և նյութեր.
3) լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ.
4) համագործակցում է պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ և քննարկման է ներկայացնում նրանց իրավասության շրջանակում մարզին առնչվող հարցերը.
5) սահմանված կարգով նախապատրաստում և փոխվարչապետի միջոցով առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.
6) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև Կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.
7) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում Կառավարություն` իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում փոխվարչապետին, լիազորված մարմին, ինչպես նաև ապահովում է հաշվետվությունների հրապարակայնացումը զանգվածային լրատվական միջոցներով.
8) պարտադիր քննության է առնում փոխվարչապետի պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին.
9) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
10) սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին իր կողմից տվյալ բնագավառում Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման վերաբերյալ.
11) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատությունները ապահովելու ուղղությամբ.
12) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում մասնակցում է համապատասխան բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմնին վերապահված լիազորությունների իրականացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը վերջինիս դիմելու դեպքում:
3. Մարզպետն ընդունում է որոշումներ:
4. Մարզպետի տեղակալը մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարն (հրամանատարն) է: Մարզպետի տեղակալի կողմից մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:
(5-րդ հոդվածը լրաց. 28.10.20 ՀՕ-467-Ն, խմբ. 01.07.21 ՀՕ-299-Ն) 

Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման հիմնական բնագավառները

1. Մարզպետը մարզի տարածքում Կառավարության տարածքային քաղաքականությունն իրագործում է հետևյալ հիմնական բնագավառներում`
1) ֆինանսների.
2) քաղաքաշինության.
3) տրանսպորտի և ճանապարհաշինության.
4) գյուղատնտեսության և հողօգտագործման.
5) կրթության.
6) առողջապահության.
7) սոցիալական պաշտպանության.
8) մշակույթի, սպորտի և երիտասարդության.
9) շրջակա միջավայրի պահպանության.
10) պաշտպանության.
11) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության.
12) տնտեսության զարգացման:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02