Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ   ԳԾԱՊԱՏԿԵՐԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Մարտին  Պետրոսյան

Մարտին Պետրոսյան

Գյուղատնտեսության բաժնի պետ

էլ. փոստ

Կենսագրություն

1.12.1960 թվական, ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովագյուղ:

Կրթություն

 Սովորել և 1977 թվականին ավարտել է Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցը:
1983 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետը և ստացել անասնաբույծ-ինժեների որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1983թվականին  աշխատել է ,,Սևան,, գյուղատնտեսական արտադրական վարչությունում,  որպես  զոոտեխնիկ-սելեկցիոներ:
1986-1996թթ. աշխատել է Սևանի շրջանային ագրոարդյունաբերական միավորումում, որպես  գլխավոր զոոտեխնիկ:
1996թվականին նշանակվել է Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ:
1998-2010 թթ. զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության ընդերքի և շրջակա միջավայրի պահպանության բաժնի վարիչի պաշտոնը:
2010-2016թթ. եղել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ:
2016 թվականի հունիսի 16-ին նշանակվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության  բաժնի վարիչ:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչության պետին.

Բաժնի պետը՝
ա)հսկողություն է իրականացնում գյուղատնտեսական աշխատանքների կատարման ժամանակաշրջանում իրականացվող աշխատանքների ընթացքի և կատարման որակի վրա.
բ)հսկողություն է իրականացնում Մարզի տարածքում անցկացվող անասնաբուժական կանխարգելիչ միջոցառումների ընթացքի և կատարման որակի վրա.
գ)պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ.
դ)Մարզի համայնքներից համապատասխան տեղեկություններ է հավաքում սերմնացուների քանակի և պահանջի, գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ.
ե)մասնագիտական օգնություն և մեթոդական աջակցություն է ցուցաբերում գյուղացիական տնտեսություններին.
զ)համակարգում և կազմակերպում է Մարզի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեությունը.
է)կազմակերպում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման աշխատանքները, միջոցներ է ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ.
ը)համակարգում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները.
թ)համակարգում է Մարզի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքները.
ժ)աջակցում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտի տնտեսավարող այլ սուբյեկտներին` արտադրության կազմակերպման և զարգացման գործում.
ժա)համակարգում է Մարզի տարածքի սերմնաբուծական կազմակերպությունների տոհմաբուծարանների և արհեստական սերմնավորման կայանների գործունեությունը.
ժբ)կազմակերպում է հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումներ` կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման նպատակով.
ժգ)կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում վարչատարածքային անասնաբուժական ծառայության մարմինների ներկայացմամբ, սահմանված կարգով, համապատասխան տարածքում առաջարկում է սահմանել կարանտին.
ժդ)աջակցում է անասնաբուժական պետական տեսչությանը` տարածքային անասնաբուժական ծառայության, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
ժե)բույսերի պաշտպանության և կարանտինի բնագավառում համագործակցում է պետական լիազորված մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.
ժզ)մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը և կազմմանը.
ժէ)Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ժը)Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժթ)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ի)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իա)Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իբ)Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իգ)այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իդ)ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իե)Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իզ)Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իէ)Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
իը)ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իթ)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-07-20 16:01:54